Կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարը տեղեկություն է տվել Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնում գտնվող գյումրեցի երեխայի՝ Սերյոժա Ավետիսյանի վիճակի մասին: Նախարարը, մասնավորապես նշել է, որ երեխայի վիճակը մնում է կայուն ծանր:

 

 

Նա ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, պարագաներով, սարքավորումներով: Առաջատար մասնագետներն օրը երկու անգամ անցկացնում են խորհրդակցություն: Այսօր առավոտվա լաբորատոր տվյալների համաձայն աննշան դրական փոփոխություն կա: Մոտակա երկու-երեք օրը երեխան շնչելու է շնչառական արհեստական սարքի օգնությամբ:

 

 

Դավիթ Առաքելյան