Ինչպես հիշում ենք հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացված գնդակոծության հետևանքով տվյալ շրջանի հարակից բնակավայրերն ու գյուղերը մեծ թվով վնաս էին կրել:


Այս մասով կառավարությունը հրահանգել էր կազմել հանձնաժողով' գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու համար:


Այսօր գործադիրի հերթական նիստի ժամանակ կառավարության ղեկարաը անդրադարձել է նաև այս հարցին: Մասնավորապես խոսվել է ՀՀ սահմանամերձ համայնքների բնակավայրերի կրած վնասները փոխհատուցելու վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները եւ կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով: Մեջբերեմ. «Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ»:


Սահամանմերձ բնակավայրերը պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում, նամանավանդ' սահմանին առավել մոտ գտնվող և Ադրբեջանի գնդակոծությունից համեմատաբար շատ վնաս կրող համայանքները:

 

 

Արման Ղարիբյան