Կառավարության վաղվա նիստում ընդգրկված է որոշման նախագիծ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկ հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունը ազատվում է հարկերից: Այդ ցանկում ընդգրկված են հետեւյալ բնակավայրերը.
Արարատի մարզ 1. Երասխ Վայոց Ձորի մարզ 2. Խաչիկ 3. Խնձորուտ 4. Սերս 5. Նոր Ազնաբերդ 6. Բարձրունի Գեղարքունիքի մարզ 7. Վահան Տավուշի մարզ 8. Ներքին Կարմիր աղբյուր 9. Ոսկեվան 10. Չորաթան 11. Կողբ 12. Վազաշեն 13. Բերքաբեր 14. Չինարի 15. Արծվաբերդ 16. Ծաղկավան Իջևանի շրջան 17. Մոսեսգեղ 18. Դովեղ 19. Պառավաքար 20. Բերդավան 21. Բարեկամավան 22. Կոթի 23. Բաղանիս 24. Սարիգյուղ 25. Այգեձոր 26. Կիրանց 27. Այգեպար 28. Սևքար 29. Այգեհովիտ 30.Ոսկեպար 31. Վերին Կարմիր աղբյուր
Վաչագան Գևորգյան