Հռոմը սկզբնական շրջանում այլ պետությունների հետ իր հարաբերությունները ձևավորում էր փոխշահավետության, նրանց քաղաքական անկախությունն ու ինքնիշխանությունը հարգելու սկզբունքների վրա: Սենատը լատինական դաշնության անդամներին երաշխավորեց նույն իրավունքներն ու պարտականությունները, որով օժտված էին բնիկ հռոմեացիները: Շուտով, սակայն, այդ միության անդամները ճանաչեցին Հռոմի գերակայությունը եւ "Senatus Populus que Romanus" («սենատ և հռոմեական ժողովուրդ») լատիներեն արտահայտությունը դարձավ պետության ներքին և արտաքին քաղաքականության առանցքային կանխադրույթը:


Շուրջ 2000 տարի առաջ դրա հապավումը (S.P.Q.R.) կրող դրոշները փողփողում էին Մեծ Բրիտանիայից մինչեւ Պարսից ծոց: