ՊԲ. Դեկտեմբերի 25-ի գիշերը' ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:
Դիվերսիոն գործողության ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում' ձեռքի նռնակներ:
ՊԲ դիրքապահներին հաջողվել է առանց կորուստների հետ մղել հակառակորդին, սակայն փաստ է, որ հակառակորդի ագրեսիվ գործողությունները պասիվության նախանշաններ չեն դրսևորում:
Ավելին, ադրբեջանական դիվերսիոն խմբերն անընդհատ առիթ ու հնարավորություն են փնտրում՝ փորձելով հայկական կողմին վնասներ հասցնել:
Ընդ որում՝ դիվերսիոն խմբերին ու դիպուկահարներին առաջնային գիծ նետելուց բացի, հակառակորդը վերջին շրջանում կիրառում է նաև ականանետեր ու նռնականետեր, ինչը վնասներ հասցնելու ավելի մեծ հնարավորություն է ստեղծում:
Տիգրան Աբրահամյան