Արևմտյան երկրները, միջազգային կառույցները միշտ իրենց ներկայացնում են որպես արդարության, օբյեկտիվության, ազնվության էտալոն, սակայն մեռնում են երկակի ստանդարտների, բազմաքայլ հաշվարկների ու կողմնակալության օվկիանոսում, մյուս երկրներին «պարգևում» իրենց հերթական «ցունամիները»…


Ռուսաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, եթե չեմ սխալվում 2012 թվականի օգոստոսից: Այդ ընթացքում նորմալ համագործակցել են և ոչ մի հայտարարոււթյուն կամ բողոք չի եղել: Ու հանկարծ հիմա, այդ կազմակերպությունը հայտարարում է, որ կվերանայի իր համագործակցությունը Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկրում մեծ չափերի է հասնում հովանավորչությունը:


Ի՞նչ է ստացվում…Ուրեմն, նախկինում այդ երկրում բացարձակ հովանավորչություն չկար, կոռուպցիա չկար, ամեն ինչ իդեալական էր…Եվ հանկարծ, Առվտրի համաշխարհային կազմակերպությունը, հիմա' ուկրաինական դեպքերից, տնտեսական պատժամիջոցներից հետո է Ռուսաստանում հայտնաբերել հովանավորչություն…Մինչ այդ Ռուսաստանը պուպուշ էր, քըխ չէր…


Դե ցինիկ են էլի ի՞նչ ասես, էլ ասելու բան մնա՞ց…

 

 

Ռոբերտ Մելքոնյան