Երեքշաբթի առավոտյան՝ դեկտեմբերի 16-ին, Փեշավարում յոթ գրոհային ներխուժել են դպրոց և կրակ են բացել ավտոմատներից, ինչպես նաև օգտագործել են բազմաթիվ պայթուցիկ սարքեր: Ահաբեկիչները սպանել են 132 երեխայի, դպրոցի 9 աշխատակցի և վիրավորել են 120 մարդ: Ութ ժամ հետո բոլոր յոթ ահաբեկիչները սպանվել են պակիստանցի զինյալների կողմից:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» կազմակերպությունը: Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ ձևով նրանք վրեժ են լուծում պակիստանցի զինվորականներից, ովքեր Հյուսիսային Վազիրիստանում հարձակվել են իրենց ընտանիքների վրա:
Ֆոտոշարքը ներառում է նաև շոկային լուսանկարներ, այդ պատճառով էլ նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում նայել:
Մարդիկ պնդում են, որ իրենցից արյուն վերցնեն վիրավորների համար:
Հնդկացի դպրոցականները մեկ րոպե լռությամբ հարգում են ահաբեկչության զոհերի հիշատակը: