Ողջու՜յն հայ զինվոր,հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկ բանը՝ իր կյանքը չխնայող,խիզախ ու արիասիրտ զինվոր: Ճիշտ է ես դեռ շատ փոքր եմ,բայց մայրս միշտ ասում է,որ երբ գնամ բանակ,ինքն ու հայրիկս կգան ու մոտակա գյուղում կամ քաղաքում կապրեն այդ երկու տարին,մինչև ծառայությունս վերջացնեմ: Երբ դեռ շատ բան չէի հասկանում,մայրիկիս ասում էի ,որ չեմ ուզում ծառայել և չեմ գնա բանակ: Բայց հիմա ամաչում եմ իմ այդ խոսքերի համար: Այժմ հասկանում եմ,որ ես հանգիստ քնում ու առավոտյան զվարթ արթնանում եմ, որովհետև գիտեմ հայրենիքիս սահմանը անառիկ է պահում աներկյուղ հայ զինվորը:
Հայրենասե՛ր ու քա՛ջ զինվոր շուտով Ամանոր է: Ես իմ ընտանիքի անդամների հետ անհոգ ու երջանիկ կնշեմ տարվա ամենագեղեցիկ և ուրախ տոնը,իսկ դու ստիպված ես Նոր տարին դիմավորել հարազատներից հեռու: Ես ուզում եմ ,որ այս տարվա Ձմեռ Պապն իմ երկրին խաղաղություն բերի,և դու ողջ ու առողջ վերադառնաս քո տուն:Շնորհակալ եմ քեզ անամպ ,կապույտ երկնքի համար,խաղաղ և ուրախ մանկության համար: Դու ամառ թե ձմեռ,գիշեր ու ցերեկ արթուն հսկում ես մեր երկրի անդորրը: Շատ եմ ուրախանում,երբ լսում եմ,որ նկատել ու վնասազերծել եք թշնամու այն զինվորին,որը փորձել էր մոտենալ իմ հայրենի հողին:Ասեմ նաև,որ միևնույն ժամանակ տխրում եմ, քանի որ թշնամու զինվորն էլ մարդ է, նա էլ մայր ու ընտանիք ունի:

 

 


Հա՛յ զինվոր, ես հպարտ եմ քեզանով և ամեն օր աղոթում եմ քո կյանքի համար:Դու երդվել ես հայրենիքիդ ծառայել իմ անհոգ մանկության համար: Ես էլ քեզ խոստանում եմ լավ սովորել ու մեր հայրենիքին արժանի զավակ լինել:


Սիրով ապագա զինվոր Հրաչիկ Ավագյան