Ֆրանց Շուբերտը վերին աստիճանի խստապահանջ էր իր ստեղծագործությունների նկատմամբ: Առանց ափսոսալու ոչնչացնում էր այն գործերը, որոնք իրեն չէին գոհացնում: Մի անգամ, երբ նա վերանայում էր իր երգերից մեկը, նկատեց, որ ընկերները կանգնած են գլխավերեւում: Հոգնած ժպտաց, առանց շտապելու վերցրեց նոտագրված թուղթը, նետեց աղբի զամբյուղը եւ հյուրերին հրավիրեց նստելու: Ընկերներից մեկն աննկատ զամբյուղից հանեց ճմռթված թուղթն ու դրեց գրպանը:

 

 

 

Անցան օրեր... Մի կիրակի նույն ընկերները Շուբերտին հրավիրեցին եկեղեցի: Երբ պատարագն ավարտվեց՝ հնչեց Տիրամորն ուղղված մի հոգեպարար մեղեդի: Բոլորն ապշահար ոտքի կանգնեցին: Մարդիկ ոչ միայն կլանված լսում էին աստվածային մեղեդին, այլեւ լուռ աղոթք էին մրմնջում: Շուբերտն անբացատրելի ապրումների մեջ չէր հասկանում, թե ինչ է կատարվում: «Ավե Մարիան» կախարդել էր անխտիր բոլոր ներկաներին: Երբ տուն վերադարձան՝ ընկերները նախ շնորհավորեցին, ապա բացահայտեցին գաղտնիքը. անդառնալի կորստից փրկվել էր մի անգին գանձ, մի երկնային բացառիկ ստեղծագործություն: