Եկող տարվա համար մի մեծ ցանկություն ունեմ,թող բոլոր կանանց առաջին ծնունդը եռյակ լինի ու պարտադիր երկուսը մի սեռ 1-ը մի սեռ: Դրանով միանգամից մի քանի հարց կլուծվի:
1. Կվերանա երկրից սելեկտիվ աբորտ հասկացողությունը
2.Տղամարդիկ հանգիստ խղճով կապրեն՝իմանալով , որ իրենց և թաղող ունեն և վրաները լացող
3. պահելու հոգսերն էլ մի քիչ կթեթևանա,ի՞նչ տարբերություն գիշերը մեկ երեխայի լացից չես կարողանում քնել թե 3

 

 


4. Ազգի բնական աճը կսկսի դրական ցուցանիշներ ապահովել
5. Ծնելուց հետո միանգամից էդ պետության տված կարծեմ 1 000 000 նպաստը կստանան
6. Ծննդաբերության ցավերն էլ թեթև կլինի
7. Մեծանա դառնան ուսանող ինստիտուտների զեղչման համակարգից կօգտվեն
8.Տղաներին նույն օրը կուղարկեն բանակ նույն օրը կսպասեն,ու երկուսն էլ ըստ օրենքի նույն զորամասում կծառայեն
Մի խոսքով կարող եմ շատ թվել,բայց դե էսքանն էլ բավական է...

 

 

 

 

Հարություն Մնացականյան