Ես տնտեսագետ չեմ և ինձ հետաքրքրում է նրանց կարծիքը ՀՀ-ում ԲԵՆԶԻՆԻՆԻ գնագոյացման հետ կապված...Վերջին 1-1,5 ամիսներին նավթի գինը միջազգային շուկայում բավական կտրուկ նվազել է և 120-125 դոլլարից իջել է 65-62 դոլլար մեկ բարելի դիմաց...Դրա հետևանքով նաև ԿՏՐՈՒԿ նվազել է նաև ԲԵՆԶԻՆԻ գինը...Սակայն Հայաստանի "ավտոմոբիլասեր" հասարակությունը գրեթե չի զգացել իր գրպանի վրա ԲԵՆԶԻՆԻ գների նվազումը միջազգային շուկայում...

 

Օրինակ՝ PREMIUM կարգի բենզնինը Գյումրու լցակայաններում մինչ էժանացումը կարելի էր մեկ լիտրը գնել 500 դրամով,իսկ այսօր՝480 դրամով...REGULAR տեսակի բենզինը՝ 480 և 460 դրամ համապատասխանաբար...Ըստ տրամաբանության,եթե գնանկումը կազմում է 50%,ապա ՀՀ-ու երկու տեսակի բենզինը պետք է հիմա վաճառվեր 240-250 դրամ ՄԵԿ լիտրի դիմաց...Սակայն մեզ մոտ այն նվազել է ընդամենը 20 դրամով...Ինչո՞վ կարելի է այն բացատրել...Երբ միջազգային շուկայում տեղի է ունենում գների աճ որևէ ապրանքի պահով,ապա մեզ մոտ այն կտրուկ բարձրանում է հաջորդ իսկ օրը....Բայց երբ նվազում է' ՀՀ քաղաքացին դա չի զգում ԲԱՑԱՐՁԱԿ...

 

Կարելի է ենթադրել,որ մեր հանրապետություն ԲԵՆԶԻՆ ներկրողը կամ "ներկրողները" ստանում են ԳԵՐՇԱՀՈՒՅԹ...Ընդունում են նաև այն վարկածը,որ դոլլարի գինը աճել է դրամի նկատմամբ...Բայց այն այնքան չի աճել,որ բենզինը համարյա մնա նույն գնին...Այլ կերպ ես չեմ կարող բացատրել այս իրավիճակը ՀՀ-ի բենզինի շուկայում...Ինձ հետաքրքրում է մասնագետների կարծիքը...