66 տարի առաջ' 1948-ի այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու Իրավունքների Համընդհանուր հռչակագիրը: 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր:


Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզուներով. աշխարհում միակ փասթաթուղթն է, որ թարգմանվել այսքան շատ լեզուներով:

 

Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները:

 

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, իսկ 2003-ի հոկտեմբերի 21-ին ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը։

 

 


Արամ Գևորգյան