ԿԲ-ի' սպեկուլյացիաներից հրաժարվելու հորդորները որևէ արդյունք չտվեցին: Այս հանգամանքը հարկադրեց հանդես գալ արժութային շուկայում առաջացած տարադրամի պահանջարկը բավարարելու պատրաստակամությամբ:


Կենտրոնական բանկը հայտարարեց, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով:


Կարելի է ենթադրել որ ԿԲ-ը սակարկություններ է կատարելու արտաքին պահուստների հաշվին: ԵՎ ըստ էության ԿԲ-ը արդեն իսկ մասնակցում էր նման սակարկությունների ելնելով առաջարկի և պահանջարկի ծավալներից:


ԿԲ-ը սպեկուլյացիաներից խուսափելու նպատակով որդեգրել է նոր ռազմավարություն, այն է տարադրամի առևտուրն իրականացնել հրապարակային ձևով' սակարկությունների մասին ամենօրյա տեղեկատվություն տրամադրելով մինչև տարեվերջ:


Կենտրոնական բանկը, միտում ունենալով վերականգնել շուկայի հավասարակշռությունը, կփորձի նվազեցնել ազդեցությունը դրամի փոխարժեքի ձևավորման վրա:


Քանի որ հրապարակային հորդորները ոչինչ չփոխեցին, ԿԲ-ը որոշել է անցնել ավելի կտրուկ քայլերի, որի պատճառով սպեկուլյանտները կարող են կորուստներ ունենալ: Այս մասին բազմիցս ասվել և զգուշացվել է ԿԲ-ի կողմից տարածված հաղորդագրություններում:

 

 

Արմեն Գևորգյան