Ես գնում եմ իմ ճանապարհով:
Իմ ուղին մի ճանապարհ է մեկ ուրիշինի հետ զուգահեռ:
Ձախից անսահման պատը առանձնացնում է իմ ճանապարհը մեկ այլ մարդու ճանապարհից, ով անցնում է կողքով, պատի հակառակ կողմով:
Երբեմն ես այդ պատի վրա գտնում եմ մի անցք, պատուհան, ճեղք…..Եվ կարողանում եմ տեսնել իմ հարևանի կամ հարևանուհու ուղին:
Երբեմն, ճանապարհի ընթացքում, ինձ թվում է, որ ես տեսնում եմ հակառակ կողմով անցնողին, որը գնում է միևնույն տեմպով և նույն ուղղությամբ:
Ես հսկում եմ՝ սա կին է, նա սքանչելի է:
Նա նույնպես ինձ տեսնում է: Նա ինձ է նայում:

 


Ես կրկին նայում եմ նրան:
Ես ժպտում եմ նրան……նա ժպտում է ինձ:
Մի ակնթարթ հետո նա շարունակում է իր ճանապարհը, և ես արագացնում եմ քայլերս, քանի որ չեմ ուզում կորցնել նրան տեսադաշտիցս: Ես սարսափելի փափագում եմ գոնե մի հանդիպում ևս:
Պատի հաջորդ անցքի մոտմի րոպեյով ես կանգ եմ առնում:
Երբ նա մոտենում է, մենք կրկին նայում ենք միմյանց: Ես նշաններով ցույց եմ տալիս իրեն, որ նա ինձ շատ է դուր գալիս:
Նա ինձ պատասխանում է նույնպես նշաններով: Ես չգիտեմ, արդյո՞ք դրանք նշանակում են միևնույն բանը, ինչ իմը, բայց ինձ թվում է՝ նա հասկանում է, ես ինչ եմ ուզում ասել:
Ես պատրաստ եմ երկար կանգ առնել, միայն որպեսզի նայեմ նրան, որսամ իր հայացքը ինձ նայող, բայց ես գիտեմ…..հարկավոր է շարունակել գնալ մեր ճանապարհով:
Ես ինքս ինձ ասում եմ, որ հնարավոր է, հետո ճանապարհին ես դուռ գտնեմ: Եվ կկարողանամ բացել այն և հանդիպել անծանոթին:

 

 


Ոչինչ չի տալիս այդքան ուժ և վստահություն, ինչպես ցանկությունը, և ես շտապում եմ գտնել այդ երևակայական դուռը:
Ես պատրաստվում եմ վազել՝ աչքս չկտրելով պատից:
Որոշ ժամանակ անց, ես իսկապես տեսնում եմ դուռը:
Նա այնտեղ է, հակառակ կողմում: Իմ ցանկալին և սիրելին: Սպասում է…. Նա ինձ է սպասում….
Ես նշան եմ անում: Նա պատասխանում է օդային համբույրով:
Նրա ժեստերը դեպի իրեն են ձգում ինձ և կանչում են: Սա այն է, ինչ ինձ հարկավոր է: Ես մոտենում եմ դռանը, որպեսզի հանդիպեմ նրան:
Դուռը շատ նեղ էր: Անցնում է ձեռքս, անցնում է ուսս, ես մի փոքր ներս եմ քաշում փորս, հեշտությամբ շրջվում եմ, ինձ գրեթե հաջողվում է անցկացնել գլուխս….Բայց իմ աջ ականջը խանգարում է:
Ես ետ եմ հրում ինձ և նորից փորձ եմ անում դուրս հանել ականջս այդ փոքր անցքից…
Դուրս չի գալիս: Խանգարում է ականջը:
Ես չեմ կարողանում բռնել նրա ձեռքը, նույնիսկ մատս այնտեղ չի տեղավորվում…..
Տեղը շատ փոքր է, և ես որոշում եմ կայացնում…..

 

 


Այնտեղ՝ հակառակ կողմում, ինձ սպասում է իմ սիրելին….նա այնտեղ է, ես՝ այստեղ:
(Եվ նա հենց այն կինն է, ում մասին ես երազել եմ, և նա կանչում է ինձ….)
Ես հանում եմ գրպանից դանակը և ուժ եմ գտնում իմ մեջ, որպեսզի մեկ հարվածով կտրեմ ականջս, և այդ դեպքում ամեն բան կստացվի, մտածում եմ ես:
Եվ դա ինձ կհաջողվի՝ իմ գլուխը վերջապես կանցնի:
Բայց հետո ես տեսնում եմ, որ լռվել է ուսս:
Դուռը պարզվեց շատ տարօրինակ ձև ուներ:
Ես փորձում եմ, բայց ոչինչ դուրս չի գալիս: Մի ձեռքս և մարմնի մի մասը անցել են, երկրորդը ոչ մի կերպ չի անցնում…..
Բայց ինձ արդեն անհնար է կանգնեցնել… նա, ախր, սպասում է:
Ես դուրս եմ հրվում և չմտածելով հետևանքների մասին, վազում եմ և ուժով հարվածում դռանը:
Այդպիսի հարվածից իմ ուսի հանգույցները վնասվեցին և ձեռքս կախ ընկավ: Բայց ինձ համար դա երջանկություն էր թվում, հիմա, կարծես թե, ես կարող եմ անցնել դռնով….
Մնացել է շատ քիչ:

 


Գրեթե հաղթահարելով խոչընդոտը, ես հասկանում եմ, որ իմ աջ ոտքը կառչել է, և հայտնվել հակառակ կողմում:
Որքան ուժ էլ ծախսեցի, ամեն բան իզուր է:
Չի ստացվում: Դուռը շատ նեղ է, որով ես կարողանամ անցկացնել իմ ողջ մարմինը……
Բայց…. Կասկածները ետևում են՝ առջևում հանդիպումն է սիրելիի հետ:
Ես չեմ կարող բաց թողնել…. Այդ պատճառով էլ ես վերցնում եմ կացինը և սեղմելով ատամներս, մեկ հարվածով ազատվում եմ այն ամենից, ինչն ինձ համար ավելորդ է թվում, որպեսզի Ռուբիկոնն անցնեմ:
Ամբողջությամբ արյան մեջ՝ հենվելով կացնին, ինչպես ձեռնափայտին, անգործունակ ձեռքով, առանց ականջի և ոտքի ես կանգնում եմ իմ սիրելիի առջև:

 

 


- Ահա և ես: Վերջապես ես այստեղ եմ: Ահա և հանդիպեցինք: Դու ինձ էիր նայում, ես քեզ: Սիրահարվեցի: Ես քեզ համար տվեցի այն ամենը, ինչ կարողացա: Պատերազմում և սիրո մեջ բոլոր միջոցներն արդարացված են: Զոհերը հաշիվ չեն: Դրանք անհրաժեշտ էին նրա համար, որպեսզի հանդիպեմ քեզ հետ, որպեսզի շարունակենք ճանապարհը միասին…..Միասին, հավե՜տ…..
Նա նայում է ինձ՝ չթաքցնելով ծամածռությունները: Նրա դեմքին գարշանք էր նկարված:
- Ո-ո-ո՜-ո-ոչ, ես այսպես չեմ ուզում….. Նախկինում դու ինձ ավելի էիր դուր գալիս: Երբ ամբողջական էիր ու չվնասված:
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Ամառը՝ քաղաքում"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան