Մի քանի օր է, ինչ հայկական արժույթը ժամ առ ժամ շարունակվում է արժեզրկվել՝ քաոսային իրավիճակում պահելով Հայաստանի տնտեսությունը: Առևտրային բանկերը հիմնականում խուսափում են վաճառել դոլար, չնայած որոշ կետերում այն հնարվոր է գնել նույնիսկ 500 դրամով:

 

 

Ի՞նչ է կատարվում Հայաստանի ֆինանսական շուկայում: Կենտրոնական բանկի լավատեսական մոտեցումները, թե երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ՝ հեռու են իրավիճակի սթափ գնահատական լինելուց, որովհետև արտարժույթի շուկայում բոլորովին այլ միտումներ են նկատվում, որից առաջին հերթին տուժում են ՀՀ շարքային քաղաքացիները: Էլ չենք խոսում այն բազմահազար քաղաքացիների մասին, որոնք առևտրային բանկերից արտարժույթով (դոլարով) վարկավորվելով, այսօր հայտնվել են փաստի առաջ և, դանակը ոսկորին հասած, թալանվում մինչև վերջին դրամը :

 

 


Հայաստանի ֆինանսական շուկան այսօր հայտնվել է պարալիզացված վիճակում, որի լավագույն գնահատականը, հակառակ ԿԲ պնդումների, անվերահսկելի դարձած դրամավարկային քաղաքականությունն է:

 

 

 

 

Հայկ Ռոբերտի Խաչատրյան