Ինչպես և սպասվում էր Նիկոլի նախաձեռնությունը, որն արդեն պարզ էր բոլորի համար, որ իրականացվել էր Բ26-ի բարձր հովանու ներքո, այդպես էլ չհասավ իր նպատակակետին՝ սևացնել ոչ իշխանական ուժերին։ Ինչ խոսք վերոնշյալները մեծ հույսեր էին կապել այս նախաձեռնության հետ, բայց արի ու տես, որ ժամանակից շուտ բոլորը, այդ թվում և հասարակության այն հատվածը, ովքեր տեղյակ են քաղաքական գործընթացներից և կարողանում են առողջ մտածել ևս հասկացան, թե ի՞նչ համատեքստ է պարունակում իր մեջ այդ "իմպիչմենթի" գործընթացը և ստեղծված իրավիճակը ավելի պատկերավորվեց, երբ նախաձեռնությանը, որը իսկզբանե դատապարտված էր անհաջողության "հասկանալի պատճառներով, բազմիցս շոշափվել է այդ թեման" ոչ ոք չմիացավ, քանզի Նիկոլի և իր հովանավորյալների սպասելիքները չիրականացան։ Հիմա ակնհայտորեն, այն մերձիշխանական գրչակները, ովքեր լծվել էին Նիկոլի այս նախաձեռնության պաշտպանությանը, որը մի քիչ տարօրինակ էր ինքնին, արդեն իսկ հասկանալով, որ այս "շախմատային" քայլը ձախողվեց, պապանձվել են, քանի որ ասելիք չկա։ Հավանաբար դեռ կքննարկվի այս ամենը, ոմանք դեռ չգիտակցելով քաղաքական բենեֆիսի իրական միտումները և ձախողման իրական պատճառները, կասեն թե ընդդիմություն չկա քաղաքական դաշտում, բայց հավատացեք, ստեղծված պատկերը ավելի փաստեց, որ ընդդիմություն կա, ընդդիմությունը գործում է և չի ենթարկվում իշխանական ոչ մի սադրանքի, դրանով իսկ իրենց ամուր և միասնական կարգավիճակը էլ հավելի հաստատելով քաղաքական դաշտում։ Իսկ Նիկոլը կոպիտ ասած "քցվեց" իշխանության կողմից, քանզի այս ամենից հետո, նրա ընդդիմադիր կերպարը ուղակի հօդս ցնդեց։
Աշոտ Դիլանյան