131 հազար հաճախորդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները սրտանոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահացության ռիսկը 24 տոկոսի չափով նվազեցնելու հատկություն ունեն:
Հետազոտությունը անցկացվել է հետևյալ կերպ' մասնակիցները բաժանվել են մի քանի խմբերի' կախված այն հանգամանքից, թե օրը որքան թեյ և սուրճ են խմում: Գրեթե 4 տարի շարունակ հետևել են նրանց առողջական վիճակին:

 


Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սուրճի և թեյի սպառումից առաջացող ազդեցությունները մեկը մյուսի հայելային արտացոլանքն են: Եթե թեյը տարբեր հիվանդություններից մահացության ռիսկի կրճատմամբ է աչքի ընկնում, ինչը հատկապես ծխողների և սիգարետից հրաժարվածների պարագայում է նկատելի, սուրճն, ընդհակառակը, խթանում է դրանց:

 

 

Ստացվում է, որ սուրճին նախապատվություն տվող մարդկանց մոտ, թեյի սիրահարների համեմատությամբ, բոլոր տեսակի հիվանդությունների առաջացման բարձր ռիսկ է նկատվում:
Տղամարդիկ, կանանց հետ համեմատությամբ, անհամեմատ շատ են սուրճ խմում: Իգական սեռի ներկայացուցչներն էլ, որպես կանոն, ավելի շատ թեյին են նախապատվություն տալիս: