«Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության առաջին բջիջներն են ձևավորվել Ռուսաստանի հարավում՝ Դաղստանի Հանրապետությունում: Ժամանակին այս տարածաշրջանում ակտիվ գործունեություն ծավալած «Կովկասի էմիրություն» ահաբեկչական կառույցի ղեկավար Դոկու Ումարովի ոչնչացումից հետո և դրա հետևանքով կազմակերպության շարքերի պառակտման պարագայում կառույցի անդամ խմբավորումները դժվարանում էին նոր առաջնորդի ընտրության հարցում: Մինչդեռ ներկայում առկա են նոր իրողություններ, կառույցի անդամ խմբավորումներից Աուխովյան «ջամաաթի էմիր» Սուլեյման Զայնալաբիդովն իր իր ջոկատի հետ միասին հավատարմության երդում է տվել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:


Մասնավորապես, համացանցում տարածված տեսանյութում «էմիր» Սուլեյմանը հայտարարում է, որ այսուհետ իր ղեկավարած «ջամաաթը» մտնում է ԻՊ-ի կազմի մեջ:


Այս բավականաչափ վտանգավոր երևույթը օրորոցում չխեղդելու պարագայում այն կարող է վարակիչ լինել՝ տարածվելով ինչպես ՌԴ կազմում Դաղստանի հարևանությամբ գտնվող Չեչնիա, Ինգուշեթիա և այլն, այլև ավելի Հարավ՝ Ադրբեջանի և Վրաստանի հյուսիսային շրջաններ՝ տարածաշրջան նաև վերադարձնելով ԻՊ-ի շարքերում Սիրիայում և Իրաքում կռվող հազարավոր կովկասցի զինյալների:

 

 

 

Արմեն Պետրոսյան