Երբ Լենինը Ռոմանովների 300 տարվա արյունով ու կեղտով լցված սայլը շուռ տվեց, հետո նա այն ուղղեց, մեջը լցրեց ի՛ր արյունարբու բոլշևիկներին ու շարունակեց ի՛ր արնախում ճամբան, 100 տարի ևս «թարմացնելով» կուտակնած կեղտն ու արյունը: Այն, ինչը տեղի է ունենում մեր շուրջն ամեն օր, դա դարավոր կուտակված կեղտն ու արյունն է դուրս տալիս, թափվում սայլից, ավիրում շուրջը: Ըստ երևույթին տեղ չկա արդեն, լցվել է բերնեբերան ու որքան շուտ թափվի, այքան շուտ կմաքրվի: Բնության օրենքն է դա, ջուրը մինչև չպղտորվի՝ չի՛ պարզվի: Հիմա, այս օրերին, երբ ամենուր ու ամենօր այդ «արտաթորանքի բուրմնունքն» ենք առնում մեզ շրջապատող գաղջ մթնոլոտրում, հերոս է նա, ով կկարողանա կեղտի մեջ ապրելով, կեղտին քսվելով, կեղտը մաքրելով, իրեն մաքուր պահել վաղվա համար...

 

 

Արմեն Զատիկյան