Գաղտնիք չէ, որ հանուն առավելագույն արդյունավետության հարկավոր է ընդմիջումներով աշխատել։ Ավելին, ինչպես վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն են վկայում, յուրաքանչյուր 52 տեւողությամբ զբաղվածությունից հետո 17 րոպեանոց ընդմիջումը աշխատանքային ռեժիմի լավագույն տարբերակն է հանդիսանում:

 


Ընդ որում, ինչպես հետազոտության հեղինակներից մեկը՝ նշել է հիշյալ 17 րոպեների ընթացքում հարկավոր է աշխատանքի հետ որեւէ առնչություն չունեցող հանգիստ վայելել: Նրա գլխավորությամբ գործող փորձագետները համակարգչային հավելվածի օգնությանն են դիմել՝ աշխատանքի մեջ առավելագույն հաջողությունների հասնող մասնակիցների սովորությունները պարզելու համար:
Գիտնականները վաղուց են նշում, որ մարդու ուղեղն ի վիճակի չէ 8 ժամ շարունակ աշխատանքի վրա կենտրոնանալ: Ի միջի այլոց, ողջ օրվա ընթացքում 8 ժամ նստած աշխատելը նույքան էլ օգտակար չէ առողջության համար:

 

 


Փոխարենը հարկավոր է պարբերաբար ընդմիջումներ վերցնել, հեռանալ համակարգչից, թերեւս զբոսանքի գնալ, գործընկերների հետ զրուցել: Եթե գործատուին 17 րոպեանոց ընդմիջման գաղափարը դուր չի գալիս, 5-10 րոպեն էլ կարող է օգտակար լինել:

 

 

 

Վրեժ Հովսեփյան