«Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ»
Փոխվել են ժամանակները ու կարծես թե արժեքներնել են փոխվել...վեր կենալ գնալը մատուցվում է որպես հարցի լուծման ուղի, ուրիշ տեղ մնալը՝ պատասխան շատ ու շատ հարցերի։
Քայլը նույնիսկ գովելի կլիներ, եթե «վեր կենալ գնալ» ցանկացողները իրենց տեղը զիջեին պայքարել ցանկացողներին, եթե գաղափարական հիմքով լիներ կատարվածը այլ ոչ «ջայլամային» քաղաքականության և սրտնեղվածության արդյունք։ Բայց կարծես թե ամենևին էլ այդպես չէ...

 

 


Չեմ ուզում որևէ մեկին քննադատել, պարզապես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մարդիկ տարբեր են. կան մարդիկ, ովքեր իրենց կարծիքով անարդարության հանդիպելիս վեր են կենում և գնում և կան մարդիկ, ովքեր կանգնում և պայքարում են հանուն իրենց գաղափարների։
Պատկերացնու՞մ եք օրինակ զինվորը սահմանին նեղսրտի և գնա, բժիշկը նեղսրտի և անավարտ թողնի վիրահատությունը...
Երևի պատասխանատվության հարց է։ Երևի քեզ վստահող մարդկանց հուսախաբ չանելու հարց է։ Երևի հեշտ ճանապարհով չգնալու ընտրության հարց է...
Ուրախ եմ , որ մի թիմի անդամ եմ, որտեղ նախընտրում են խնդիրների լուծման ավելի պատասխանատու տարբերակներ։

 

 

 

 

Արազ Բաղդասարյան