«Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը տոնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հրաժարականը: Չակ Հեյգլի հեռացման պատճառներից մեկն էլ ԻՊ-ի դեմ պայքարում նրա ղեկավարած գերատեսչության թույլ տված թերացումներն են՝ կառույցի գործունեությունից բխող սպառնալիքների ոչ լիարժեք գնահատում, նրա դեմ պայքարի թերի ռազմավարության մշակում և այլն:

 


Իսկ իսլամականների քարոզչամեքենան իր հաղթանակը տոնում է տարաբնույթ ծաղրանկարների և մոնտաժված տեսարանների տարածմամբ, որոնց բովանդակությունն, ընդհանուր առմամբ, հետևյալն է՝ «մեզ հաջողվեց հասնել ոչ ավել, ոչ պակաս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հրաժարականին:

 

 

Արմեն Պետրոսյան