Թուզը համեղ աշնանային պտուղ է, որը մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հնարավորինս հաճախ:
Թուզը վաղուց է հայտնի իր բուժիչ հատկություններով: Դեռևս հին ժամանակներում այն գնահատվել է օրգանական թթուների իր հարուստ պարունակության համար: Ներկայացնում ենք հինգ պատճառ, ըստ որորնց դուք պետք է օրական ուտեք 1-2 թուզ:

 


1) Թուզի պտուղները լավացնում են երիկամների, ստամոքսի վիճակը և ծառայում որպես միզամուղ:
2) Թուզը շատ օգտկար է սիրտ-անոթային համակարգի համար: Կալիումի մեծաքանակ պարունակության շնորհիվ թուզը հանում է արյունատար անոթների լարվածությունը, թուլացնում և լայնացնում դրանք: Հիպերտոնիայի կանխարգելման հիանալի միջոց է, օգտակար է արյունատար անոթների համար:
3) Թուզը խոչընդոտում է երակներում խցանումների առաջացմանը. ֆիցինի ֆերմետն իջեցնում է արյան մակարդելիությունը և նպաստում փոքր խցանումների ներծծմանը:

 


4) Թուզի պտուղներն ունեն լուծողական հատկություն, ինչը թույլ է տալիս կարգավորել աղիների խանգարումները և օրգանիզմը մաքրել ոչ պետքական նյութերից:
5) Թուզը կարգավորում է սրտի ուժգին խփոցները, լավ արյունաստեղծ միջոց է: Այն օգտակար է նաև անեմիայի պարագայում և փայծաղի ու լյարդի հիվանդությունների դեպքում:

 

 

 

Վրեժ Հովսեփյան