Միջին աշխատավարձը Հայաստանում 166 հազար դրամ
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2014-ի հունվար-հոկտեմբերի արդյունքներով, բարձրացել է 7,8 տոկոսով եւ կազմել 166 հազար դրամ, մասնավոր հատվածում' 195 հազար դրամ, աճելով 8 տոկոսով, պետականում' 145 հազար դրամ, աճելով 7,4 տոկոսով։ Միայն հոկտեմբեր ամսին միջին աշխատավարձը կազմել է 173 հազար դրամ, այդ թվում մասնավոր հատվածում' 199 հազար դրամ, պետականում' 154 հազար դրամ:

 

 

 

Կարինե Առաքելյան