ԼՂՀ իշխանությունները կրկին դիմել են Կարմիր Խաչին՝ խփված ուղղաթիռի օդաչուների աճյունները գտնելու և դուրս բերելու գործում օգնության խնդրանքով: Ես, իհարկե, հասկանում եմ, որ կան պրոցեդուրային գործողություններ, որոնց հայկական կողմը պիտի դիմեր՝ այդ թվում նաև միջազգային կառույցներին ներգրավվելու նպատակով: Այսօր, սակայն, կարծում եմ, որ նման գործելաոճն այլևս ժամկետանց է և ապարդյուն: Անհրաժեշտ է խնդիրը լուծել ուժային եղանակով: Խոսքը, բնականաբար, լայնածավալ հրետակոծման մասին չէ: Անհրաժեշտ է անել այն, ինչ մի քանի ամիս առաջ արվեց Նախիջևանում. առանց ավելորդ աղմուկի խորանալ հակառակորդի տարածք և պարզապես դիրքավորվել՝ թշնամուն զրկելով խփված ուղղաթիռի ուղղությամբ կրակ բացելու նույնիսկ տեսական հնարավորությունից: Վստահ եմ, որ նման գործողությունը պատերազմական գործողությունների վերսկսման չի հանգեցնի այն պարզ պատճառով, որ անզեն ուղղաթիռը թիկունքից խոցելու հրաման տվող տականքները "հաղթանակած" ադրբեջանական ժողովրդին պարզապես չեն տեղեկացնի, որ հայերը հերթական անգամ կոտրել են տեղի-անտեղի կաղկանձող շնագայլի ատամները՝ ինչպես դա եղավ Նախիջևանի դեպքում: Եվ, առհասարակ, կարծում եմ, որ ժամանակն է անցնել պատժիչ և "ոչ այնքան համաչափ" գործողությունների (ձևակերպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է): Անասունների հետ մարդկային լեզվով խոսելն անհեթեթություն է:
Լևոն Սարդարյան