Ամեն օր մասուր օգտագործելու դեպքում կարելի է մոռանալ սրտային հիվանդությունների մասին, ասում են Լունդ համալսարանի մասնագետները:
Այս տեսությունը հաստատելու համար գիտնականներն անցկացրել են մի փորձարկում: Փորձարկման ժամանակ գեր մարդկանց առաջարկել են 6 շաբաթվա ընթացքում ամեն օր խմել կամ մասուրի հյութ, կամ թեյ, որը պարունակում էր 40 գ մասուր:
Ընդ որում, գիտնականները պարբերաբար գրանցում էին կամավորների արյան ճնշման փոփոխությունները, ինսուլինի հանդեպ զգայունությունը, քաշի փոփոխությունները, արյան մեջ ճարպի պարունակությունը և այլն:
6 շաբաթ անց բոլոր վնասակար ցուցանիշները նվազեցին: Արյան ճնշումը նվազեց միջինը 3.4%-ով, խոլեստերինի մակարդակն արյան մեջ նվազեց 5-6%-ով: Այս գործոնները միասին 17%-ով նվազեցնում էին սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Վրեժ Հովսեփյան