Ադրբեջանում ջղակծկումների մեջ են. հավանաբար ուզում են հետ բերել օգոստոսյան կորուստը՝ դրա համար դիմելով ամենանողկալի քայլերի: Հիմա սադրանքը նրանց մոտ պետական քաղաքականությունից վերաճում է պետական վարքի: Բայս նրանց այս քայլը ոչ թե չի ամոքելու նրանց պարտության հոգեվիճակը, այլև խորացնելու է թուլության ախտը: Այդ իշխանությունը պարզապես դեգրադացման պրոցեսում է՝ իր հասարակությանը տանելով հիվանդացման ճանապարհով: Հայկական կողմից պետք է միանշանակ խիստ պատասխան տրվի, այնպիսին, որ ադրբեջանական կողմի համար դա լինի ցավոտ և բավական թանկ, որպեսզի այդ հասարակության համար ԼՂՀ հարցը մշտապես խուճապային տրամադրություններ առաջացնի կամ անհանգիստ ապրելու ասոցիացիաներ: Այդ պատասխանը պետք է լինի ոչ միայն ռազմական: Նրանք ԼՂՀ-ն հայտարարել են ոչ թռիչքային գոտի, և այս ապօրինի որոշումը պետք է դարձնել պախարակելի արարք միջազգային հարթակում, դրան պետք է տրվի խիստ քաղաքական գնահատական: Այս հարցը պետք է միջազգային ատյաններում լուծել և հասնել նրանց կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման: Հիմա ժամանակն է՝ խավիար կերած պաշտոնյաներին կշտամբելով մղել սեփական պարտավորությունների կատարմանը:

 

 

Արգիշտի Արամյան