Ինչպես հազարավոր մարդիկ, ես էլ կիրակնօրյա առավոտը սկսեցի տխուր նորությունով: Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահը ծանր լուր էր: Ցավակցում եմ Հասմիկի հարազատներին և ընկերներին:
Երբ կարդում եմ ՖԲ ժապավենը, մի հարց է ինձ այնուհանդերձ մտատանջում:

 

 


Ինչու՞ Հայաստանում այդքան բարի, լավ, դրական, մարդկային ու ջերմ բառեր կարելի է լսել հիմնականում մահանալուց հետո:
Ո՞նց անենք, որ սիրենք իրար ու բարի լինենք նախ կենդանության օրոք...

 

 

Արմեն Աշոտյան