Շատերի համար հանգստի ամենաարդյունավետ տեսակը լողափին հանգստանալն է: Բայց շատ հաճախ այն կարող է առողջության համար լինել վտանգավոր:


Արևի ճառագայթները, տաք ավազն ու ջուրը իրականում կարող են դառնալ մի շարք խնդիրների պատճառ, եթե դրանցից, այսպես ասած, ճիշտ չօգտվեք: Ներկայացնում եմ այդ 5 վտանգները և դրանցից խուսափելու միջոցները:


Վտանգ 1 — թաց լողազգեստ


Հաճելի է նստել ստվերում և հիանալ ծովի տեսարանով: Միայն թե չարժե այդ ընթացքում լինել թաց լողազգեստով: Հիմնականում կականց մոտ նոր կլիման և այդ վտանգավոր խոնավությունը կարող են դառնալ հաճախամիզության պատճառ: Կարևոր է հիշել, որ խոնավ կլիմայական գոտիներում լողազգեստը կարող է շատ ուշ չորանալ: Որպեսզի զերծ մնաք այդ ամենից, ձեզ հետ ունեցեք երկրորդ լողազգեստ կամ չոր ներքնաշորեր:


Կանխարգելիչ միջոցներ


Օգտակար է հանգստի ընթացքում հաճախ խմել հանքային ջուր: Եթե հակված եք հաճախամիզության, ապա հանգստի մեկնելուց 5-10 օր առաջ խմեք թեյեր:


Վտանգ 2 – ծովային սողուններ


Մորայները նման են մեծ օձերի, սակայն չեն խայթում: Նրանց ատամները թույն են պարունակում, սակայն դրանք կարողանում են թեքել դեպի ներս:


Հյուրանոցների տարածքում դժվար թե հանդիպեք ակուլաների, չնայած եթե անգամ լինեն, կլինեն ոչ այնքան մեծ չափերի և ոչ այնքան ագրեսիվ: Դրանք հիմնականում հայտնվում են գիշերը:


Ավելի վտանգավոր են փոքր սողունները, որոնք սիրում են ցերեկային ժամերին լինել տաք քարերի, ավազների մոտ: Նրանց պոչից արձակած հարվածը հիվանդությունների պատճառ կարող է դառնալ. հիմնականում թունավոր փուշ են արձակում: Կարևորը այդ սողուններին չվախեցնելն է:


Կանխարգելիչ միջոցներ


Ցանկալի է լողալ այն հատվածներում, որտեղ շատերի կարծիքով ավելի անվտանգ է: Լողացեք ջրային ակնոցներով: Դրանք թույլ են տալիս ավելի շուտ նկատել այդ զզվելի արարածներին: Ձեռք մի տվեք ոչ մի կենդանու, որքան էլ դրանք ձեզ անվտանգ թվան: Ձեզ հետ ունեցեք հակաթույներին փոխաինող դեղամիջոցներ: Դրանք կօգնեն ազատվել ուռածությունից և ցավից, եթե խայթոցն անխուսափելի է եղել:


Վտանգ 3 - անհայտ սնունդ


Տաք եղանակին ցանկալի է որակյալ և անվտանգ սնունդ ընդունել: Գնեք դրանք սրճարաններից կամ ռեստորաններից: Սև ծովի ափին չեք կարող խուսափել ամեն քայլափոխին եգիպտացորեն, փախլավա և մսային ուտեստներ վաճառողներից:


Հիմնականում դրանք վտանգավոր չեն, բայց եղեք ուշադիր քանի որ այդ սնունդը կարող է արդեն մի քանի ժամ արևի տակ է եղել կամ պատրաստվել վատ սանիտարական պայմաններում:


Կանխարգելիչ միջոցներ


Եթե դրսում կամ ռեստորանում սնվելուց հետո ունենաք ստամոքսի ցավեր, ապա պետք է գոնե մի քանի օր ուտեք խաշած մթերքներ՝ հրաժարվելով աղի, կծու և ապխտած ուտելիքներից: Ցանկալի է մի որոշ ժամանակ սահմանափակել մայոնեզով պատրաստված աղցանների օգտագործումը: Ունեցեք ձեզ հետ խմելու ածուխ և մի քանի տեսակի հակաբիոտիկներ:


Վտանգ 4 – կոնդիցիոներներ


Առանց կոնդիցիոների քչերն են դիմանում: Ամենուրեք՝ հյուրանոցի համարներում, ռեստորաններում ու սրճարաններում կոնդիցիոներները մեզանից անպակաս են: Միշտ էլ հաճելի է, երբ շոգ եղանակին լինում եք սառը սենյակում: Մեր օրգանիզմը, որպես կանոն, սովոր չէ ջերմաստիճանային կտրուկ փոփոխությունների այն էլ օրվա մեջ մի քանի անգամ: Արդյունքում իմունիտետը ընկնում է և ռաջ են գալիս առողջական խնդիրները:


Կանխարգելիչ միջոցներ


Արտաքին և ներքին ջերմաստիճանի տարբերությունը չպեք է լինի շատ մեծ: Եթե դրսում 40 աստիճան է, ապա կոնդիցիոները դրեք 32 աստիճանի վրա, աստիճանաբար կարող եք իջեցնել մինչև 26 աստիճան: Խոնավ մարմնով մի նստեք այն սենյակում, որտեղ կոնդիցիոներ է միացրած:


Վտանգ 5 — լողավազան և քլոր


Լողավազանում աչքերը պետք է պաշտպանել հատուկ ջրային ակնոցների միջոցով:


Լողավազանի հիմնական վտանգը քլորն է : Այն օգնում է զերծ մնալ վտանգավոր հիվանդություններից, բայց կարող է դառնալ որ այնքան լուրջ առողջական խնդիրների պատճառ: Հիմանկանում առաջացող խնդիրներն են՝ մաշկի չորություն, աչքի եղջերաթաղանթի բորբոքում, ընդհանուր այրվածքներ: Քլորը հատկապես վտանգավոր է կանաց համար, քանի որ այն փոխում է pH –ի մակարդակը հեշտոցի շրջանում, «մաքրում, լվանում» օգտակար բակտերիաները, որոնք էլ ճանապարհ են բացում տարբեր վարակների ներթափանցման համար:


Կանխարգելիչ միջոցներ


Առաջին հերթին պետք է հասկանաք, դուք քլորից ալերգիա ունեք, թե ոչ: Եթե ոչ, ապա կարող եք հանգիստ լողալ: Շատ կարոր է հոգալ մազերի, մաշկի և աչքերի համար: Դրա համար անհրաժեշտ է ունենալ լոսյոն, փափկեցնող կրեմ և կաթ: Այս միջոցները պարտադիր է օգտագործել հատկապես զգայուն մաշկ ունենալու դեպքում:

 

 

Վրեժ Հովսեփյան