Ինչպիսին էլ լինեն ուռուցքային գոյացությունները՝ բարորակ, թե չարորակ, նոր գոյացած, թե արդեն տարիներ շարունակ օրգանիզմում ձևավորված՝ կարևորագույն բանը չանտեսել որևէ նշան կամ նախանշան: Կան քաղցկեղի տեսակներ, որոնք ցավոք, երբեմն բարդ է նկատել ու գտնել նախանշաններ, սակայն եթե որևէ բան նկատել եք, ապա վաղաժամ ախտորոշումը կարող է փրկել ձեր կյանքը:Ձեզ եմ ներկայացնում այն հիմնական նախանշանները, որոնք տղամարդիկ երբեք չպետք է անտեսեն, քանի որ դրանք կարող են դառնալ ուռուցքի, այնուհետև քաղցկեղի պատճառ:
Միզելու դժվարություն ու անհարմարություն
Տարիների ընթացքում տղամարդկանց մոտ կեսը խնդիրներ է ունենում միզաթողության հետ: Անպատճառ հարկավոր է դիմել բժշկի հետևյալ դեպքերում
Երբ միզելու հաճախականությունը ավելանում է, մասնավորապես գիշերը
Միզապահության խնդիրների կամ ակամա արտահոսքերի դեպքում
Միզելու սկզբում դժվարության կամ մեզի շիթի թուլության դեպքում
Հիմնականում այսպիսի նախանշաններ լինում են շագանակագեղձի չափերի մեծացման ու լայնացումների դեպքում: Այս խնդիրը չլուծելու պարագայում դա կարող է հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի: Այնպես որ մի անտեսեք խնդիրը և շտապ դիմեք բժշկի մանրակրկիտ ուսումնասիրության համար: Տղամարդը պետք է անցնի ոչ այնքան հաճելի պրոցեդուրա ու հանձնի արյան ու մեզի անալիզ:
Փոփոխությունների ամորձիներում
Ի տարբերություն շագանակագեղձի քաղցկեղի, ամորձիների քաղցկեղը կամ ուռուցքը զարգանում է շատ արագ և մեկ ամսվա ընթացքում այն կարող է վերջնական ձևավորվել ու դառնալ չարորակ ուռուցք: Այդ պատճառով, եթե նկատում եք ամորձիների չափերի փոփոխություն, պինդ կամ խիտ գոյացություններ թեկուզ շատ փոքր անհապաղ գնացեք բժշկական ստուգման, հանձնեք արյան անալիզ և կատարեք ամորձիների սոնոգրաֆիա:
Արյան հետքեր մեզի կամ կալի մեջ
Այս նախանշանը այնքան ակհայտ է, որ նույնիսկ հարկավոր չէ տարրական գիտելիքներ ունենալ: Եթե նկատել եք արյան հետք կալում կամ մեզի մեջ, ապա բժշկի դիմելը պետք է լինի ձեր հաջորդ քայլը: Դա առաջին նախանշանն է, որ խնդիրներ կան կամ միզապարկի կամ հաստ աղիքի հետ: Գուցե պարզվի, որ դա պարզապես թութք է կամ միզապարկի որևէ ինֆեկցիա, սակայն չստուգել ու չհամոզվել, որ ուռուցք չկա՝ ուղղակի անթույլատրելի է:
Խալի գույնի փոփոխություն կամ նոր գոյացություն
Եթե ձեր խալի գույնը փոխվել է կամ նոր կարմիր, սև գույնի խալեր ու մաշկային գոյացություններ են առաջացել, սա կարող է գուժել մաշկի քաղցկեղի մասին: Անմիջապես դիմեք դերմոտոլոգին կամ օնկոլոգին: Առհասարակ, մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել սեփական մարմնի նկատմամբ, զննել ու հետազոտել այն, որպեսզի նկատեք մարմնի վրա կամ մարմնի այս կամ այն հատվածի փոփոխությունները: Դա կօգնի արագ կողմնորոշվել արդյոք որևէ բան կատարվում է ձեր օրգանիզմում, թե ոչ: Անուշադիր տղամարդիկ հետագայում խնդիրներ են առաջացնում նաև բժիշկների համար, քանի որ թերապևտին չեն կարողանում ասել արդյոք փոփոխություններ եղել են մաշկի վրա կամ օրինակ ամորձիների չափը փոխվել է, թե ոչ:
Լիմֆային հանգույցների փոփոխություն
Լիմֆային հանգույցներ ոչ մեծ կլորավուն գոյացություններ են, որոնք հնարավոր է շոշափել մարմնի տարբեր հատվածներում, օրինակ՝ պարանոցի վրա կամ թևերի տակ: Լիմֆային հանգույցների չափերի փոփոխությունը խոսում է այն մասին, որ ձեր իմունային համակարգը մտել է ակտիվ պայքարի մեջ: Չի բացառվում, որ դա լինի օրինակ անգինայի կամ մրսածության հետևանք, սակայն եթե ուռածությունը կամ չափի մեծացումը չի անցնում 3 շաբաթվա ընթացքում, ապա անհապաղ դիմեք բժշկի:
Կուլ տալու դժվարություններ և այրոցք ստամոքսում
Գրեթե բոլոր տղամարդկանց մոտ կյանքի որևէ փուլում առաջանում են կուլ տալու խնդիրներ: Դիսֆագիան կարող է կապված լինել մի շարք հանգամանքներից, սակայն, եթե այն կրում է քրոնիկ բնույթ, ապա հարկավոր է ստուգել կոկորդային հատվածը: Ստամոքսի այրոցքի դեպքում կրկին, եթե դա անընդհատ է և ձեզ հանգիստ չի տալիս, ապա աղեստամոքսային տրակտի հետազոտությունը պետք է կատարել անհապաղ: Դա կամ ստամոքսի խոցի նախանշան է կամ ստամոքսի քաղցկեղի, եթե խոցի դեպքում հնարավոր է դեղամիջոցներով կանգնացնել հիվանդության հետագա զարգացումը, ապա քաղցկեղի դեպքում վիրահատական միջամտությունը պարտադիր է և դրական արդյունք կլինի, թե ոչ՝ անհայտ է:
Անընդհատ հազ
Եթե ամեն ինչ կարգին է և անընդհատ հազը մրսածության արդյունք է, ապա դա կարող է շարունակվել առավելագույնը մեկ ամիս:: Եթե այն չի դադարում և շարունակվում է, ուրեմն խնդիրը լուրջ է: Հազի դեպքում արյան կաթիլ, որոշակի սպիտակ շիթեր նկատելու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Մասնավորապես նրանք, ովքեր ծխում են, քանի որ թոքի քաղցկեղը առաջին հերթին ծխելու հետևանք, է, իսկ նմանատիպ նախանշանը գրեթե դիագնոզ:
Ընդհանուր նախանշաններ, որոնք կարող են լինել քաղցկեղի նախանշաններ
Քաշի կորուստ առանց հատուկ միջամտության ու արագ տեմպերով
Անընդհատ թուլության ու հոգնածության զգացում
Թույլ բայց չընդհատվող ու երկարաժամկետ ցավի զգացողություն առանց հայտնի պատճառի
Երկարաժամկետ սթրես ու ցավ որովայնի շրջանում
Քղցկեղից տարեկան մահանում է մոտ 8 միլիոն մարդ: Այնպես որ ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: Մի անտեսեք այն նշաններ, որոնք ձեզ տալիս է օրգանիզմը: Պարզ եք դրանց պատճառները ու անցեք բուժման առանց հապաղելու:
Վրեժ Հովսեփյան