Տուրուդմփոց Եռյակի ներսում:


Փաստորեն ժողովրդի աչքին թոզ փչող Եռյակն իրականում լուրջ խնդիրներ ունի կառույցի ներսում: Վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆու անուղղակի կամ ինչու ոչ հենց ուղղակի տուրուդմփոցը ոչ այլ ինչ է, քան սեփական անձերի և շահերի ցուցադրության դրսևորում:


Այն, ինչ կատարվում է Եռյակի ներսում, նման է նեղացած երեխաների միջև գզվռտոցի, միմյանց ուղղված վիրավորանքների տարափի: Տվյալ պարագայում անհասկանալի է, թե ինչու են նշված քաղաքական գործիչները փորձում միմյանց ինչ-որ բաներ ապացուցել, չէ որ վերջիններս, ինչպես իրենք են ասում, ՛՛եկել են ժողովրդին փրկելու, հանելու ծանր իրավիճակից՛՛: Բա այդ դեպքում որքանով նպատակահարմար է, որ նույն այդ ժողովուրդը տեսնի, թե իր փրկիչները ինքան ազնիվ, միասնական և հավատարիմ են իրենց բռնած գործում:


Բայց առավել զարմանալին այն է, որ Տեր-Պետրոսյանը բացահայտ կերպով ցույց է տալիս, թե որքան է ՛՛համակրում՛՛ Րաֆֆիին և դրան հակառակ անթաքույց է պահում ԲՀԿ-ի հետ պայքարը շարունակելու իր պատրաստակամությունը:


Ինչ վերաբերում է Ժառանգության և ԲՀԿ-ի գործելավոճին և պահելաձևին, տպավորությունն այնպիսին է, որ վերջիններս չեն կարողանում համակերպվեն առաջին նախագահի՝ Եռյակի գաղափարական առաջնորդի կարգավիճակի հետ և պարբերաբար փորձեր են անում ինքնապաշտպանվելու և հակահարվածներ հասցնելու մեթոդներով իր տեղը ցույց տալ ՀԱԿ առաջնորդին:


Ինչևէ. պայքարը շարունակվում է, և հետաքրքիր կլիներ տեսնել, վերջնարդյունքում ընդդիմադիրները ժողովրդի շահը կգերադասեն արդյոք սեփականից, թե վերապրած կլինենք նախկինում արձանագրված հիասթափությունը:

 

 

Մարատ Ստեփանյան