XI դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելին «Քարթլիս ցխովրեբա» («Վրաստանի պատմություն») գրքում հիշատակելով Թարգամոսին գրում է, որ նրա ութ որդիները հերոսներ էին, սակայն «Հայոսի նմանը չէր եղել ոչ ջրհեղեղից առաջ, ոչ էլ ջրհեղեղից հետո»:

 

 

«Քանի որ բազմացած ժողովուրդը այլևս չէր տեղավորվում Արարադի և Մասիսի երկրում, Թարգամոսն իր երկիրը բաժանում է ութ մասի' երկրի կեսը և լավագույն մասը տալիս է Հայոս որդուն, իսկ մնացած յոթին' իրենց վաստակին և արժանիքներին համապատասխան: Հայոսը բոլոր հերոսների առաջնորդն էր, բոլորը հպատակ էին նրան եւ նա աշխարհի առաջին թագավորն էր: Վրացիների նախահայրը Հայոսի եղբայր Քարթլոսն էր»:

 

 

 

ՀԳ - Հայկի հոր՝ Թորգոմի (վրաց.՝ Թարգամոս) երկիրը աղբյուրներում հիշատակվում է Թորգոմի տուն, Թորգոմի երկիր, Թեգարամա: Այն գտնվել է Արեւմտյան Եփրատի վերին հոսանքի շրջանում: