Դուք երբևիցե խոսել եք հասարակ հայ մարդու հետ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Աբսուրդ եք համարում Լևոնի ասածները Եվրասիական մաքսային միությանը մեր երկրի անդամակցության մասին: Իսկ գիտեք արդյոք որ այսօրվա դրությամբ Հայաստանում ապրող հայերի 80%-ից ավելին այդ անդամակցության կողմնակիցն է: Վստահ եմ որ գիտեք՝ սակայն բնատուր ապիկարության պատճառով թքած ունեք այդ փաստի վրա որովհետև չեք սիրում հասարակ մարդուն ու անհաղորդ եք նրա դարդ ու ցավի հանդեպ:

 

 

Բազմաթիվ զրույցներ եմ ունեցել ամենատարբեր զբաղմունքի հասարակ մարդկանց հետ և պատկրացնում եք չգտնվեց մեկը որ դեմ արտահայտվեր հայ-ռուսական սերտ հարաբերություններին: Ես անձամբ հարգանքով եմ վերաբերվում իմ հասարակ հայրենակիցների այդ ընտրությանը: Դա է նրանց միակ հույսը իրենց կյանքի ապրուստը հոգալու համար:

 

 

 


Hamlet Abrahamyan