1. Տպավորություն է ստեղծվում, որ ինչպես 2008-ին, այժմ էլ փորձ է արվում վերահսկողության տակ պահել ժողովրդի դժգոհ մասին' թույլ չտալով կտրուկ գործողություններ:
2. Վերոնշյալի հետևում կարծես կանգնած է Ռուսաստանը, որը, Հայաստանում նկատելով մայդանի հավանականություն, փորձ է անում կանխել դա: Միաժամանակ, հետևելով լրատվադաշտին, Եռյակի հանդեպ կա ակնհայտ հակակրանք' հակառուսական տրամադրված ուժերի կողմից:

 

 


3. Հնարավոր է, որ Եռյակը ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի իշխանական թևի հետ և զարմանալու չի լինի, եթե վերջինիս հետ գան որոշ փոխզիջումային տարբերակների:
4. Հարթակում կանգնածները և նրանց մոտ շրջապատը և´ իրենց անցած գործերով, և´ ներկայիս կերպարով ու արտահայտած մտքերով որակական փոփոխությունների պատրաստ մարդկանց տպավորություն չեն թողնում:

 


5. Ժողովուրդը հերթական անգամ եկել էր' լուրջ փոփոխությունների ակնկալիքով, բայց շարունակում է միամտորեն կառչած մնալ արդեն սպառված քաղաքական գործիչներից:
6. Ժողովրդի մի զգալի մասը ակնհայտորեն Ծառուկյանի աշխատողներն էին և նրանց հարազատները:
7. Հետաքրքիր էր' ոստիկանների համեմատաբար սակավաթիվ լինելու փաստը:
Հ. Գ. Նույնիսկ իշխանափոխության դեպքում, Հայաստանը, որպես պետություն, որևէ շոշափելի արդյունքի չի հասնի, քանզի դրա համար անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ, մասնավորապես' ողջ իշխանական և ընդդիմադիր էլիտայի տոտալ փոխարինում' իրապես Ազգային էլիտայով:

 

 

 

 

Լևոն Ստեփանյան