Մենք այսօր վերջապես հանդիպեցինք: Չեմ կարող ասել, որ երջանիկ եմ, որովհետև դու ինձ ավելի շուտ նկատեցիր, քան ես քեզ: Դու ինձ աչքով տվեցիր, իսկ ես անմիջապես կկոցած աչքերս փախցրեցի հայացքիցդ ու կախեցի գլուխս' (68): Ախր ինչու մենք այդքան անակնկալ հանդիպեցինք? Ախր ամեն օր ես քեզ տեսնում էի ու այնպես անում, որ ինձ չնկատես, ախր դու անգամ մոռացել էիր մեքենայիս համարները: Իսկ գուցե գոռոզությունից դրդված' անտեսում էիր ինձ:

 

 

Բայց ոչ' հենց այսօր ինձ տեսնելով, դու ուղղակի փայլեցիր:
Ես գիտեմ, որ շարունակում ես լուռ բայց հավերժական սիրով սիրել ինձ, գիտեմ, որ հիմա ակնկալում ես մոտ 50 $ -անոց նվեր; Իսկ ես այսօր հասկացա, որ քիչ եմ քեզ ուշադրության արժանացրել և հիմա պետք է հատուցեմ անտարբերությանս համար: Դու ապրում ես Դավիթաշենում, ավելի ստույգ' նրա ծայրամասում, ավելի ստույգ' հենց Դավիթաշենի կամրջի վրա:
Օ Դավիթաշենի կամուրջ, օօօ իմ նյարդերի ինդիկատոր...օօօ անիծված Արագաչափ...

 

 

 

Garik Petrosyan