Հիսուսն ասեց, ուր որ ձեր գանձն է, այնտեղ էլ կլինեն ձեր սրտերը: Եթե այս կյանքում, ձեր համար գանձ ու հարստություն են փողն ու ոսկեղենը, ապա ձեր սրտերն էլ դրանց մեջ կլինեն: Դուք կկենտրոնանաք դրանց վրա ու կձգտեք դրանց: Ձեր միտքը կմոլեգնի դրանով: Այսպիսի մարդը Աստծուն չի կարող սիրել, քանի որ 2 տիրոջ չենք կարող ծառայել (Մաթ. 6:24): Թեկուզ աշխարհի ամենաշատ փողն ու ոսկին էլ մարդն ունենա, սրանք նրան կյանք չեն տա: Դուք դա գիտեք: Այս աշխարհի կառավաիչը (Հովհ. 12:31) ձեզ միշտ դրդում է այս տեսակ ժամանակավոր սուտ "գանձի," որը մի օր պիտի վերջանա, անպետք դառնա ձեզ համար ու լրիվ անիմաստ:

 

 

 

Իսկ մեր Տէր Հիսուսը մի ուրիշ գանձից էլ խոսեց, որը երբեք չի վերջանում, իսկապես ձերն է, այն ձեզանից ոչ ոք չի կարող վերցնել ու այն կյանք է տալիս: Դա ամբողջ սրտով սերն է առ Աստված, սերը դեպի ՆՐԱ մյուս զավակները (որ քո եղբայրն ու քույրն են) ու անշահախնդիր բարություն՝ հոգատարություն իրար նկատմամբ: Երբ դուք սա անում էք, ձեր ուշքն ու միտքն այս բաների վրա են: Իսկ սրանք գանձեր են, որ մենք դիզում ենք երկնքում: Այս կյանքը մենք ապրում ենք այսպիսի գանձեր հավաքելու համար: Երանր նրանց, որ ամենաշատը հավաքած կլինեն:

Ղուկասի Ավետարանի ամբողջ 12րդ գլուխն այս մասին է: Շատ խորիմաստ հատված է: Այն կարող էք կարդալ այստեղ:

 

 

 

(Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»։ Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեր վրայ»։ Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»։ Ղուկ. 12:13-15)

 

 

 

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

 

 

Armen Hareyan