Ամիսներ առաջ Քեսաբի մասին էինք խոսում բոլորով,բուռն քննարկում էինք Քեսաբի հետ կապված ամեն ինչ.մինչև Քեսաբի ազատագրվելը ահաբեկիչներից: Գրեթե բոլորը գրում էին «Save Kessab»: Այս ոճի մեջ փրկելու կոչը անգամ,ուկրաինական դոնբասի մասին էր տարածվել Քեսաբից հետո,մեր բարեկամ եզդիների հետ կապված էլ:

 

 

Լավ,այդքան բուռն արձագանքում էինք,քննարկում էինք ու աղմուկ հանեցինք,իսկ հիմա?: Հիմա կարծես ոչ ոքի հետաքրքիր չէ,թե քանի հայ ընտանիք վերադարձավ Կիլիկյան Հայաստանի վերջին հայաբնակ շրջան,ինչպես են ապրում մարդիկ:  Ինչու ոչ մի տեղ չկա ինֆորմացիա Քեսաբի ներկայի մասին?,Եթե կա ,բայց ես չեմ գտնում,խնդրում եմ ասեք:

 


Տիգրան Մկրտչյան