«Տղամարդու համար հավատարմությունը նույնն է, ինչ որ վանդակը վագրի համար: Այն ներհակ է նրա էությանը»,_ պնդում էր Բեռնարդ Շոուն: Համաձայն եմ, բայց առաքինությունները մեր մեջ բնությունից չեն ներարկված: Դրանք բոլորը մարդկային կյանքի պտուղներ են, ինքնակատարելագործման արդյունքներ: Ինչու՞ , նույնիսկ մենակ մնալով՝ առանց աստվածների օգնության ու աջակցության, մարդը չի կորցնում բարոյական զգացումը և ազատություն չի տալիս իր անասնական բնազդներին: Որովհետև նա գիտի, որ անտարբեր տիեզերքում ապրում է միայն նա, ով հավատում է մարդկանց, ով կապված է նրանց հետ սիրո, բարեկամության, ամուսնության, հայրենասիրության սերտ կապերով: Արտաքին աշխարհին անծանոթ է բարոյականությունը, սակայն մարդուն ոչ մի բան չի խանգարում ԻՐ աշխարհն ստեղծելու և համերաշխ ապրելու ինքն իր հետ և այն մարդկանց հետ, որոնց նա հարգում է՝ այն օրենքներով, որոնք հոգեկան հանգիստ և սեփական արժանապատվության զգացում են պարգևում:

 

 

Արման Խաչատրյան