*Ինքնաթիռ Առաջին շոգեմեքենան ստեղծել է Բառնաուլի գործարանի լեռնագործ բանվոր Իվան Իվանովիչ Պոլզունովը 1764 թ.:
*Երկաթուղին հնարել է ռուս մեխանիկ Ֆրոլովը, 1763 թ.:
*1763 թ. Պոլզունովը Ջ. Ուատտի հետ միաժամանակ պատրաստել է կրակով աշխատող մեքենայի նախագիծը:
*Առաջին կատարելագործված շոգեմեքենան, որը կարող էր ծառայել գործարանային լայն կարիքների բավարարմանը, պատրաստել է անգլիացի գյուտարար Ջեյմս Ուատտը 1784 թ.:
*Առաջին շոգեքարշն ստեղծել է Ռիչարդ Տրեւետիկը 1784 թ. որը շատ թերություններ է ունեցել:
*Առաջին կատարելագործված շոգեքարշն ստեղծել է անգլիացի Ջորջ Ստեֆենսոնը:
*Առաջին թրթուրավոր շոգու ինքնագնացը' տրակտորը, պատրաստել է ռուս մեխանիկ Ֆեոդոր Բլինովը 1880 թ.:

 

 


*Առաջին շոգենավը պատրաստել է ամերիկացի Ջոն Ֆրիչը 1778 թ.:
*Առաջին սուզանավը կառուցել է Ռոբերտ Ֆուլտոնը 1800 թ. Ֆրանսիայում:
*Առաջին ինքնաթիռը ստեղծել է ռուս գյուտարար Ա. Ֆ. Մոժայսկին 1876 թ.:
*Առաջինն օդապարիկով օդ է բարձրացել ռուս գրագիր Կրյակոտնին Ռյազան քաղաքում 1731 թ.:
*Ռադիոն ստեղծել է Ա. Ս. Պոպովը 1985 թ.: Այդ թվականի մայիսի 7-ին է առաջին անգամ իրականացվել է ռադիոհաղորդում իր իսկ կողմից:
*Առաջին հեռագրական մեքենան ստեղծել է Մորզեն 1837 թ.:
*Առաջին էլեկտրական լուսավորումն իրականացրել է Պ. Ն. Յաբլոչկովը 1871 թ., 1873 թ. Ա. Ն. Լադոգինը հնարել է ժամանակակից մետաղյա թելով շիկացման լամպը:

 


*Առաջին հեռուստացույցը ստեղծել է հայազգի Հովհաննես Ադամյանը: Նա 1907 թ. Գերմանիայում ստեղծել է երկու գույնով աշխատող հեռուստացուց, իսկ 1925 թվականին' եռագույն հեռուստաապարատ եւ հաղորդել գունավոր պատկերներ:
*Առաջին ժամացույցը պատրաստել է հոլանդացի Հյուգենսը 1658 թ.: Դրանից շատ առաջ, 1391 թ. Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում պատրաստվել է ժամացույց, որը հոգեւորականների եւ հետամնաց մարդկանց կողմից ոչնչացվել է:
*Հայերեն առաջին տպագիր գիրքը ՙՊարզատումար՚-ն է, որը տպագրվել է 1512 թ. Վենետիկում, Հակոբ մեղապարտի ձեռքով: Իսկ ամենահին ձեռագիր գիրքը Լազարյան ավետարանն է, որը գրվել է Վանանդում' 887թ. Սահակ Վանանդեցու ձեռքով:

 

 

Սանասար Կարապետյան