Հասկանալու համար նախ պետք է վերլուծել, թե ինչի համար է այն ներդրվել, այսինքն ինչն է կարևոր' ձևը թե բովանդակությունը....
Եթե ներդրվել է դպրոցներում երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար, ապա իհարկե լավ է, սակայն դրա համար պետք չէր այն, որպես պարտադիր առարկա ներդնել, փոխարենը կարելի էր ցանկացողների համար կազմակերպել անվճար ու խորացված ուսուցում' արհեստավարժ մասնագետների կողմից:

 


Եթե ներդրվել է, որպեսզի ամբողջ աշխարհին հայտարարենք, որ մենք առաջին երկիրն ենք, որի դպրոցներում շախմատը կամ չգիտես ինչու' ճատրակը, որպես պարտադիր առարկա է դասավանդվում, սակայն իրականում մեր դպրոցներում այդ առարկան դասավանդում են ֆիզկուլտուրայի կամ ռազմագիտության ուսուցիչները' հագեցնելով իրենք ժամաքանակը և հանձնարարված տնային աշխատանքները հիմնականում կատարում են երեխաների ծնողները, իսկ երեխաները հազիվ հասցնում են ձեռք բերել շախմատային տարրական գիտելիքներ, որոնք դեռևս ոչ վաղ անցյալում' առանց այդ առարկայի ներդրման, երեխաները շատ նորմալ ձեռք էին բերում իրենց տանը, ապա իհարկե լավ չէ: Նման դեպքում գոնե անհրաժեշտ է տևական ժամանակով շախմատային ուսուցիչների վերապատրաստել, ովքեր հետագայում այդ առարկայից իրենց կուտակած մանկավարժական գիտելիքներով կդասավանդեն երեխաներին:

 


Իհարկե տարիները ցույց կտան, թե ճիշտ էր արդյոք շախմատ առարկան դպրոցներում նման ձևաչափով ներդնելը, սակայն չեմ ուզում հավատալ, որ շախմատը դպրոցներում ներդրվել է, որովհետև հայերը սիրում են շախմատ խաղալ և ուժեղ են այդ խաղից, քանի որ եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա ոչ հեռու ապագայում մեր դպրոցներում, որպես պարտադիր առարկա, լիովին հնարավորություն ունեն ներդրվելու ծանրամարտը և ըմբշամարտը.....

 

 

 

Էրիկ Պետրոսյան