Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. «Սուլաաաա»: Ես անդիմադրելի լաց եմ: Իմ հոգում թախիծ է: Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ: Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի: Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել… Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ: Ինչու՞ եկար: Պետք չէր… Հանգստացրու ինձ: Չէ՞ որ ես քո հարազատն եմ: Այդպես չի կարելի.- նստել ծառուղում և օրը ցերեկով լաց լինել: Ինչու՞ դու կողքս չես, որպեսզի ինձ նայես թախծոտ-թախծոտ:

 

 


…Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ: Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ: Էլ գրել չեմ կարողանում: Շտապ գրիր, թե որտեղ ես: Ամսի 7-ին ինչպե՞ս շնորհավորեմ քեզ, որտե՞ղ: Մոսկվայո՞ւմ: Սոչիո՞ւմ: Եվ որտե՞ղ ուղարկեմ այս թուղթը: Սոչի՞: Եթե դու այն ստանաս ամսի 7-ին, ընդունիր իբրև շնորհավորանք, իսկ իսկականը հավանաբար կստանաս ավելի ուշ: Սուլաաա: Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ: Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ: Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի: Սիրելիս: Սիրելիս: Սիրելիս: Շատ վատ եմ աշխատում:

 

 

 

Այսինքն' չեմ աշխատում: Վաղվանից սկսելու եմ: Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր: Ես միշտ քոնն եմ լինելու: Ոչ մի էժան բան մի արա.- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն: Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող.-ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի: Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ: … Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը: Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին: Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի: Թույլ տուր ինձ' Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը… Հանկարծ հասկացա, որ ֆի-զի-կա-պես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ է-գ-ի-ն… Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ուզում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհոյել:
3.5.1961թ.
Երևան