Երեկ Tert.am-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարել էր. «Նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա: Ուստի, հայեցակարգի վերաբերյալ ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում»:
Որոշ քաղաքական ուժեր նախագահի այս քայլը որակել են որպես նահանջ ու դրա պատճառների թվում տեսնում են եռյակի գործունեությունը: Անկեղծ ասած, այս մեկնաբանության մեջ որաշակի շահարկման տարր է նկատվում:
Քանի որ խնդիրը բավականաչափ բարդ է ու կարևոր, որպեսզի առանց հասարակական ու քաղաքական քննարկումների ու լայն կոնսոլիդացիայի, փոփոխությունների ընդունմանն ուղղված հաջորդ քայլերի ընթացք տրվի: Ավելին, նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե անմիջապես դրական եզրակացություն տրվեր ու հարցը դրվեր հանրաքվեի:
Այն, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը ու մասնավորապես եռյակը դեմ է արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին ու մի շարք քաղաքական գործիչներ նույնիսկ հայտարարում են, թե չեն էլ կարդացել փոփոխությունների փաստաթուղթը, դա նրանց դիրքորոշումն է ու կարելի է հասկանալ: Թեև, նախընտրելի կլիներ, եթե ընդդիմությունը ևս ներգրավվածություն ունենար փոփոխությունների նախագծի բովանդակային քննարկման մեջ' բարձրացնելով կազմվող փստաթղթի արժեքն ու որակը:
Էրիկ Մելիքյան