Բարի օր, բարեկամներ, հուզիչ պատմության մասին օրերս տեղեկացա: Մի փոքրիկ տաղանդավոր մանուկ, ում կուրության պատճառով լքել էին ծնողները ու թողել մանկատանը, այսօր ծնողական ջերմություն է ստանում հայ հոգևորականի ընտանիքում: Գրիգոր քահանա Հովհաննիսյանը նրան է տվել ոչ միայն իր սերը, այլև ազգանունը ու հպարտանում է իր շնորհաշատ մանչուկով: Այս փոքրիկն ունի հիանալի ձայն, երգում է ու արդեն սկսել է ներկայանալ մեծ բեմերում: Նրա հուզիչ կատարումը վայելել են նաև օտարները: Իսկ համերգներից մեկի ժամանակ «Հայ իմ աշխարհ» գեղեցիկ երգը նրա հետ հայերենով կատարում էր նաև Դիանա Գուրցկայան. լսենք ու հավատանք հրաշքներին:  


Օրհնաբեր ծառայություն մեր հոգևորականին, ով Քրիստոսի օրինակով է ապրում:

 

 


Դիլանյան Զար