Հանրահայտ բուլղարուհի գուշակ և հեքիմ Վանգան համարում էր, որ յուրաքանչյուր մարդ առանձին ու անկրկնելի տիեզերք է, և ցանկացած բուժում անհատական մոտեցում է պահանջում: Միևնույն ժամանակ նա համոզված էր, որ կան կանոններ, որոնց պետք է հետևեն բոլորը: Ահա դրանցից մի քանիսը:

 

 

1. Դեղորայքի չարաշահումը վնաս է: Դեղերը փակում են այն դուռը, որով խոտաբույսերը հիվանդին են բերում օրգանիզմի խանգարումները կարգավորող բնական ուժերը:


2. Ամռանն անպայման ոտաբոբիկ քայլեք, որպեսզի կապ հաստատեք հողի հետ:


3. Երեկոյան քնելուց առաջ անպայման լվացեք ոտքերը, իսկ եթե հնարավորությունները թույլ են տալիս' ցնցուղ ընդունեք: Ջուրը լվանում է ոչ միայն կեղտն ու փոշին, այլև հոգնածությունը, վատ մտքերն ու ապրումները, որոնք կարող են խանգարել քունը:


4. Անտառային պտուղներով և խոտաբույսերով թեյեր հաճախ խմեք:


5. Շաբաթը գոնե մեկ անգամ խաշած ցորեն կերեք' ավելացնելով մաքուր ջուր: Այդպես կանոնավորապես կմաքրեք օրգանիզմը, և ձեզ կապահովեք կենսական ուժով:


6. Սիրեցեք միմյանց, դրական մտքերի և լավ գործերի ձգտեք. սրանք լավագույն դեղամիջոցներն են բոլորի համար: