Քուրդ փախստականի վկայություն. «Մենք հասանք Թուրքիայի սահմանին, բայց Էրդողանն ու նրա զինվորականները մեզ թույլ չտվեցին հատել սահմանը, նրանք ևս մեզ սպանում էին: Եվ ընդհանրապես, նրանք են մեղավոր այն ամենում, ինչ այսօր տեղի է ունենում քրդերի հետ»:


Երբ ռուսական արբանյակային գլխավոր քարոզչամիջոցը նման բովանդակությամբ տեսանյութ է հրապարակում, դա ոչ այլ ինչ է, քան նախազգուշացում թուրքական իշխանություններին: Այն դեպքում, երբ ԹՀ նախագահը կոկորդ է պատռում՝ փորձելով համոզել ամբողջ աշխարհին , որ Քոբանիում քրդերին փրկելու միակ ճանապարհը միջազգային կոալիցիայի ցամաքային գործողություններն են, ռուսական RT-ն առաջարկում է այլ տարբերակներ՝ ընդամենը չփակել սահմանը իսլամականների հարձակումից մազապուրծ եղած խաղաղ բնակչության առջև, առավել ևս, չսպանել և ավելի չապակայունացնել շրջանում ստեղծված իրավիճակը:

 

 

Արմեն Պետրոսյան