Կյանքում, մի որոշակի պահից սկսած, անհատը ինքն իր համար ձևակերպում է այն առաքելությունը, որով պետք է ինքը շարժվի: Նույնն էլ վերաբերում է ազգին, եթե վերջինս չունի հստակ ձևակերպված առաքելություն, նմանվում է բախտի քմահաճույքին թողնված մակույկին, որին ալիքները այս ու այն կողմ են քշում:

 


Շատ ազգեր են հասկացել սեփական առաքելության բացահայտման խնդրի կարևորությունը: Անգլիացիների համար դա Քիփլինգի «սպիտակ մարդու բեռն է», հրեաների համար' «Աստծո ընտրյալ ժողովուրդ» լինելը, չինացիների մոտ «Երկնքի տակ» (Поднебесная) գաղափարը, այն է' իրենց քաղաքակրթության տարածումը բարբարոսների շրջանում: Ռուսները վերջին շրջանում ինտենսիվ փնտրում են իրենց առաքելությունը, և կարծես, թե որոշ տեղաշարժ կա այդ ուղղությամբ...

 


Հայ Ազգի Առաքելության ձևակերպումը ժամանակի հրամայականն է, առանց դրա Հզոր Հայաստանի գաղափարը ուղղակի կմնա թղթի վրա:
Հ.Գ. Ի դեպ շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, և հիշեցնում, որ Ուսուցչի գործը առաջին հերթին' ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է...

 

 


Լևոն Ստեփանյան