Վերջին օրերին բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ներքաղաքական դաշտում:
Քառյակին փոխարինած Եռյակը մարզային հանդիպումների շարքը դեռ չի ավարտել, սակայն արդեն պարզ է դառնում, որ նշված ընդդիմադիր քաղաքական միավորման սպասելիքները չարդարացան և նրանում ընդգրկված քաղաքական ուժերի նախատեսված ՛՛բազմամարդ՛՛ հանրահավաքներն այդպես էլ չկայացան:
ԻՆչպես ասում են, հույսը վերջինն է մահանում, և կարելի էր սպասել որ հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքը կառանձնանար իր մարդաշատությամբ, այսինքն Եռյակը կկարողանար Ազատության հրապարակում մեծ թվով մարդկանց առջև հանդես գալ, բայց եթե հարցին նայենք ռեալ, ապա դա քիչ հավանական է թվում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 12 կետերից բաղկացած Քառյակի պահաջը, որն ըստ էության հիմնական ՛՛դրոշակն՛՛ էր վերջինիս համար, կարելի է ասել, իր ուժը կորցրել է, քանի որ Կառավությունը լիարժեք պատասխանել է նշված կետերին՝ հստակեցնելով, որ դրանց մի մասը Կառավության նախաձեռնությունն է, իսկ մյուս մասի իրականացման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Այսպիսով ստացվում է, որ Եռյակի՝ հանրահավաքներին հնչեցվող հիմնական պահանջը կորցրել է ակտուալությունը:
Ուստի հարց է առաջանում՝ ինչպես և ինչ մեթոդներով է Եռյակը պատրաստվում ստեղծված իրավիճակից դուրս գալ և ապահովել հանրահավաքներին մարդկանց մասնակցությունը:
Մարատ Ստեփանյան