-Անընդհատ զարգանալը' դա կյանքի և մարդու օրենքն է...
Գանդին ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի ծովափնյա Պորբնդար քաղաքում: 13 տարեկանում Մոհանդասին ամուսնացնում են նույն տարիքի մի աղջկա' Կաստուրբաի հետ: Գանդիի ընտանիքը ապահովված էր և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն' իրավաբանություն ուսումնասիրելու: 1891 թվականին, ուսումը ավարտելուց հետո, նա վերադառնում է Հնդկաստան: 1893 թվականին Մոհանդասը մեկնում է Հարավային Աֆրիկա իրավաբանական աշխատանք կատարելու: Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները:

 

Գանդին տեսնում է, որ այնտեղ հնդիկները պաշտպանված չեն և պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար: Նա ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի և հասնում է հաջողության: Նա մշակում է արիության, արդարության և չբռնության վրա հիմնված սկզբունքներ, որն անվանում է Սատյագրախա: Նա համոզված էր, որ նպատակին հասնելու միջոցները ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատյագրախան քարոզում էր չբռնությունն ու քաղաքացիական անհնազանդությունը սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար նախընտրելի միջոց : 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան, որտեղ գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ ձերբակալվում է: Ընդհանուր առմամբ, իր քաղաքական գործունեության ընթացքում նա 7 տարի է անցկացնում բանտում:

 


1948 թվականի հունվարի 13-ին, երկրում արյունահեղություն է ծագում, որը դադարեցնելու նպատակով Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց, այն բանից հետո, երբ ընդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը, Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից 12 օր անց տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդ Նատխուրամ Գոդզեն երեք կրակոց է արձակում Մահաթմայի վրա: Կյանքի վերջին վայրկյաններին Գանդին շարժումներով ցույց է տալիս, որ ներում է իրեն սպանողին:
Հոկտեմբերի 2-ը՝ Գանդիի տարեդարձի օրը Հնդկաստանում նշվում է իբրև Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում' Ոչ-Բռնության Միջազգային Օր։

 


Գանդին հնդիկ ժողովրդի առաջնորդն էր,Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը, ով մերժում էր բռնությունը ցանկացած ձևով: 30 տարի անընդմեջ նա քարոզում էր իր փիլիսոփայությունը և վերջում ապացուցեց ողջ աշխարհին, որ այն արդյունավետ է, երբ 1947 թվականին Հնդկաստանը, Գանդիի ջանքերի շնորհիվ, խաղաղ ճանապարհով անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից: Նրա "չբռնության» փիլիսոփայությունը առ այսօր մեծ ազդեցություն ունի ողջ աշխարհում խաղաղ փոփոխությունների կողմակիցների շարժումների վրա:

 


Գանդին փոքրամարմին էր՝ կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ: Նա, լինելով հեղինակության և համբավի գագաթնակետին, չուներ կարողություն: Նրա հողից հատակով տուն էին մուտք գործում Հնդկաստանի և Բրիտանիայի ճանաչված քաղաքական և մշակույթային գործիչներ: Շաբաթական մեկ օր նա իր համար կազմակերպում էր լռության օր: Քարոզում էր բուսակերությունը, քաղաքականությունից և գրքեր գրելուց ազատ ողջ ժամանակը անցկացնում էր ջուլհակահաստոցի դիմաց: Գանդին կարողանում էր գործել համաշխարհային պատերազմների, դեմոկրատիայի, ֆաշիզմի, կոմունիզմի, նրան ուղեկցող ոստիկանական ազդանշանների ֆոնի վրա' չընդունելով չարությունը, ատելությունը, քարոզելով բարին և սերը:
Նրանում կար երկաթի պես ամուր ինչ-որ բան, անհաղթելի ինչպես ժայռը, ինչ-որ բան, որին չէր կարող հաղթել ֆիզիկական ոչ մի ուժ, ինչքան էլ հզոր այն լիներ: Նա թագավորական մեծություն էր», – ասում էր նրա մասին անկախ Հնդկաստանի առաջին ղեկավար Ջավախարլալ Նեռուն:

 


Մահաթմա Գանդին ասում է. «Ազգի մեծությունը և բարոյական առաջընթացը կարելի է չափել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին»
«Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է», – ասում էր նա: «Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»:
Ալբերտ Էնշտեյնը Գանդիի մասին ասել է. «Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը' սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»:
2000 թվականին BBC հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքում Մահաթմա Գանդին ճանաչվում է «հազարամյակի մարդ»: Երկրորդ տեղը զբաղեցնում է Լեոնարդո Դա Վինչին, երրորդը' Հիսուս Քրիստոսը: Գանդիի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, գրվել տասնյակ գրքեր: Պատմությանը իրոք հայտնի են շատ մարդիկ, որոնք կարողացել են փոխել աշխարհը: Սակայն նրանցից շատ քչերն են ունեցել ոգի, այնքան խորթ այսօրվա աշխարհին, որ թվում էր, նրանք եկել են այլ աշխարհից: Ալբերտ Էնշտեյնը Գանդիի մասին ասել է. «Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը' սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»:

 

 

Նա Հնդկաստանի ժողովրդի առաջնորդն էր, երկրի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը: Մահաթմա Գանդին մերժում էր բռնությունը ցանկացած ձևով: Ավելի քան 30 տարի անընդմեջ նա քարոզում էր իր փիլիսոփայությունը և վերջում ապացուցեց ողջ աշխարհին դրա արդյունավետությունը, երբ 1947 թվականին Հնդկաստանը, Գանդիի ջանքերի շնորհիվ, խաղաղ ճանապարհով անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից: Նրա “չբռնության» փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել խաղաղ փոփոխությունների կողմակիցների շարժումների վրա ողջ աշխարհում:

Մի անգամ Գանդիին հարցնում են. «Միթե՞ դուք չէիք սպանի օձին, եթե նա սպառնար Ձեր երեխաներին և կնոջը»:
«Իհարկե, ոչ», – պատասխանում է նա: «Ես կփորձեի որևէ այլ ձևով դուրս գալ այդ իրավիճակից: Օրինակ, ինչ-որ շարժման միջոցով կփորձեի հասկացնել օձին, որ նրան պետք չէ ոչնչից վախենալ, որ նրան սիրում են ոչ պակաս, քան ողջ կենդանականը: Եվ հավաստիացնում եմ ձեզ, ավելի շուտ նա ուղղակի կհեռանար»:

 

 

Գանդիի կերպարը հետաքրքիր է: Տարեց մարդ, ֆիզկապես զարմանալիորեն թեթև' նա կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ, մարդ, որը լինելով հեղինակության և համբավի գագաթնակետին, չուներ կարողություն: Նրա հողից հատակով տուն էին մուտք գործում Հնդկաստանի և Բրիտանիայի առաջատար քաղաքական և մշակույթային գործիչներ: Շաբաթական մեկ օր նա իր համար կազմակերպում էր լռության օր: Քարոզում էր բուսակերությունը, քաղաքականությունից և գրքեր գրելուց ազատ ողջ ժամանակը անցկացնում էր ջուլհակահաստոցի դիմաց: Եվ ամենակարևորը, կարողանում էր գործել համաշխարհային պատերազմների, դեմոկրատիայի, ֆաշիզմի, կոմունիզմի, նրան ուղեկցող ոստիկանական ազդանշանների ֆոնի վրա' չընդունելով չարությունը, ատելությունը, քարոզելով բարին և սերը: “Նրանում կար երկաթի պես ամուր ինչ-որ բան, անհաղթելի ինչպես ժայռը, ինչ-որ բան, որին չէր կարող հաղթել ֆիզիկական ոչ մի ուժ, ինչքան էլ հզոր այն լիներ: Նա թագավորական մեծություն էր», – ասում էր նրա մասին անկախ Հնդկաստանի առաջին ղեկավար Ջավախարլալ Նեռուն:

 

 

«Ես հավատում եմ չբռնությանը», – ասում էր Գանդին: «Ես հայտնաբերել եմ, որ կյանքը գտնվում է անընդհատ կործանումների, կռիվների և անհանդուրժողականության մեջ, հետևաբար պետք է լինի ավելի բարձր օրենք, քան բռնության օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում կկառուցվի ճիշտ և ողջամիտ հասարակություն: Միայն այդ դեպքում կյանքը արժանի կլինի նրան, որպեսզի ապրել այն: Եվ եթե դա է կյանքի օրենքը, ապա մենք պետք է կիրառենք այն առօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճ լինի, որտեղ էլ ձեր դեմ կանգնի մրցակիցը, նվաճեք նրան Սիրով: Ես դա կիրառում եմ իմ կյանքում: Դա չի նշանակում, որի իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց ես հայտնաբերել եմ, որ սիրո այդ օրենքը գործում է այնպես, ինչպես երբեք չի գործել բռնության օրենքը:

 

 

Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի ծովափնյա Պորբնդար քաղաքում: Ընտանիքն ուներ 4 երեխա: 13 տարեկանում Մոհանդասին ամուսնացնում են նույն տարիքի մի աղջկա հետ' Կաստուրբա անունով: Գանդիի ընտանիքը բավական ապահովված էր, որպեսզի թույլ տար երեխաներին ստանալ լավ կրթություն և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն' իրավաբանություն ուսումնասիրելու նպատակով: 1891 թվականին, ուսումը ավարտելուց հետո, նա վերադառնում է Հնդկաստան' մասնագիտությամբ աշխատելու համար: 1893 թվականին Մոհանդասը Հարավային Աֆրիկայում իրավաբանական աշխատանք կատարելու մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ:

 

 

Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները: Փորձելով ներկայացնել իր իրավունքները որպես Բրիտանիայի հպատակ' նա իր համար անսպասելիորեն ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր հնդիկները: Գանդին պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար և ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի' մինչև չի հասնում հաջողության:

 

 

Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և չբռնության վրա, որն անվանում է Սատյագրախա: Նա հավատում էր, որ նպատակին հասնելու միջոցները ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատյագրախան քարոզում էր չբռնություն և քաղաքացիական անհնազանդություն' որպես ավելի նախընտրելի միջոց սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար: 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում է Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը:

 

 

Օգտագործելով Սատյարգրախայի սկզբունքները' Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ բրիտանացիները ձերբակալում են Գանդիին' Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Սակայն նա գտնում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Ընդհանուր առմամբ, իր քաղաքական գործունեության ընթացքում, նա 7 տարի է անցկացնում բանտում:

 

 

1948 թվականի հունվարի 13-ին, երկրում ծագած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից ևս 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն' տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդը, երեք կրակոց է արձակում Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Ուշքը կորցնող Գանդին, երկու կողմից գրկված զարմուհիներով, շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: Հեռանում է Մահաթմա Գանդին ժպիտը երեսին:

 

 

«Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է», – ասում էր նա: «Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»:

 


Մահաթմա Գանդիի 10 անգին խորհուրդները



1. Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ:

2. Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել:

3. Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով' աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ:

4. Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան:

5. Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն' ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել:

6. Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես:

7. Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ:

8. Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:

9. Երջանկությունը' այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

10. Անընդհատ զարգանալը' դա կյանքի և մարդու օրենքն է:

 

 

 

Մարինա Գևորգյան