ԱՄՆ Հատուկ ծառայության պետ Ջուլիա Պիրսոնը հրաժարական է տվել:


Նա քննադատվում է իր ծառայության անփույթ աշխատանքի համար, ինչի հետևանքով՝ զինված Օմար Գոնզալեսը հայտնվել էր Սպիտակ տանը: Ընդ որում, Գոնզալեսը Սպիտակ տանը հայտնվել է ընդամենը դանակով ու նախագահին կամ նրա ընտանքինր որևէ անդամի չի էլ հանդիպել:


Տիկին Պիրսոնն այնքան արժանապատվություն ուներ, որ հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Կոնգրեսում հանդիմանություն հնչեց նրա ղեկավարած կառույցի աշխատանքների վերաբերյալ:


Պիրսոնը չսպասեց, որ նախագահն իրեն պաշտոնանկ անի կամ չբերեց հազար ու մի պատճառաբանություն, որովհետը իսկական պրոֆեսիոնալ է ու գերադաեց պերսոնալ պատասխանատվությամբ՝ իր ղեկավարած գերատեսչությունը հեռու պահել քննադատություններից ու շահարկումներից:


Հիմա հիշեք, թե ինչ է տեղի ունեցել մեզ մոտ 15 տարի առաջ՝ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին. այդ օրն, ըստ էության, գլխատվեց Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունը:


Բայց այդպես էլ պատասխանատվության ինստիտուտը չաշխատեց. բոլոր պատասխանատուներն ՙՙարդարացում՚՚ գտան՝ կառչելով իրենց պաշտոններից կամ վատագույն դեպքում այլ ՙՙպրիստիժնի՚՚ գործերի գնալով:


Այդ մտածողությամբ երբեք պետություն չենք դառնա, որովհետև՝ եթե մարդն իր ղեկավարած գերատեսչության ու իր պատասխանատվությունը չի ընդունում, կամ պրոֆեսիոնալիզմի հետ խնդիր ունի, կամ էլ՝ անուղղակիորեն խոստովանում է, որ մասնակից է կատարված հանցագործությանը:

 

 


Սուրեն Սուրենյանց