Կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումները:


E խմբում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջել է Մյունխենի ՙՙԲավարիային՚՚:


Համառ պայքարում է ընթացել ՙՙՄանչեսթեր Սիթի՚՚-ՙՙՌոմա՚՚ հանդիպումը՝ 1:1:


Այս խմբում միանձնյա առաջատարը ՙՙԲավարիան՚՚ է՝ 6 միավոր, ՙՙՌոման՚՚ վաստակել է չորս, մյուս երկու ակումբները՝ մեկական միավոր:


F խմբում, թերևս, անսպասելի հաշիվ գրանցվեց:


ՙՙՊարի Սեն Ժերմենը՚՚ սեփական հարկի տակ հաղթանակ տարավ ՙՙԲարսելոնայի՚՚ նկատմամբ՝ 3:2:


Կիպրական ԱՊՕԷԼ-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց հոլանդական ՙՙԱյաքսի՚՚ հետ՝ 1:1:


Այս խմբում մրցաշարային աղյուսակն արտացոլում է մեծ լարվածություն. ՊՍԺ-ն ունի 4, ՙՙԲարսելոնան՚՚՝ 3, ՙՙԱյաքսը՚՚՝ 2, ԱՊՕԷԼ-ը՝ մեկ միավոր:


G խմբում, սեփական հարկի տակ, պորտուգալական ՙՙՍպորտինգը՚՚ զիջեց ՙՙՉելսիին՚՚՝ 0:1:


Շատերի համար անսպասելի գերմանական ՙՙՇալկե-04՚՚-ը չկարողացավ հաղթել սլովենական ՙՙՄարիբորին՚՚:

Խաղն ավարտվեց 1:1 հաշվով, ընդ որում տանտերերը հաշիվը հավասարեցրեցին միայն երկրորդ խաղակեսում:


Խմբի առաջատարը ՙՙՉելսին՚՚ է ՝ 4 միավոր, ՙՙՄարիբորն՚՚ ու ՙՙՇալկե-04՚՚-ն ունեն երկուական, ՙՙՍպորտինգը՚՚՝ մեկ միավոր:


H խմբում ինտրիգային ստացվեց Դոնեցկի ՙՙՇախտյորի՚՚ ու պորտուգալական ՙՙՊորտուի՚՚ հանդիպումը: Մինչև 89-րդ րոպեն ուկրաինական թիմը հաղթում էր 2:0 հաշվով ու, թերևս, ոչ ոք չէր կասկածում նրա հաղթանակի վրա, սակայն 89-րդ րոպեին ու խաղի ավելացված ժամանակում Ջեքսոն Մարտինեսը դարձավ երկու գոլի հեղինակ: Արդյունքում՝ 2:2 հաշիվ, որը, բնականաբար, հիասթափեցրեց տանտերերին:


Սենսացիոն հաշիվ գրանցվեց բելառուսական Բորիսով քաղաքում, որտեղ տեղի ԲԱՏԷ-ն 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բիլբաոյի ՙՙԱտլետիկի՚՚ նկատմամբ:


Այս խմբում նույնպես լարված վիճակ է. ՙՙՊորտուն՚՚ առաջատարն է՝ 4 միավորով, ԲԱՏԷ-ն ունի երեք, ՙՙՇախտյորը՚՚՝ 2, իսպանական ՙՙԱտլետիկը՚՚՝ մեկ միավոր:


A խմբում շվեդական ՙՙՄալմյոն՚՚ հաղթեց հունական ՙՙՕլիմպիակոսին՚՚՝ Մարկուս Ռոզենբերգի երկու դիպուկ հարվածի շնորհիվ:


Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի ՙՙԱտլետիկոն՚՚ նվազագույն հաշվով պարտության մատնեց Թուրինի ՙՙՅուվենթուսին՚՚:


Այս խմբում յուրահատուկ վիճակ է. բոլոր թիմերն ունեն երեք միավոր:


B խմբում շվեյցարական ՙՙԲազելն՚՚ անսպասելի հաղթանակ տարավ ՙՙԼիվերպուլի՚՚ նկատմամբ՝ 1:0:


Մադրիդի ՙՙՌեալը՚՚ հյուրընկալվել էր բուլղարական Ռազգրադում, որտեղ թեև առաջինը գնդակ բաց թողեց, բայց խաղն ավարտեց իր օգտին 2:1 հաշվով


Հենց ՙՙՌեալն՚՚ էլ 6 միավորով առաջատարն է, երեքական միավոր ունեն ՙՙԼիվերպուլն՚՚ ու ՙՙԲազելը՚՚, ՙՙԼուդոգորը՚՚ միավոր չի վաստակել:


C խմբում այդպես էլ չբացվեց ՙՙԶենիթ՚՚-ՙՙՄոնակո՚՚ խաղի հաշիվը:


Գերմանական ՙՙԲայերը՚՚ համոզիչ հաղթանակ տարավ պորտուգալական ՙՙԲենֆիկայի՚՚ հանդեպ՝ 3:1:


C խմբում երկիշխանություն է. չորսական միավոր ունեն ՙՙԶենիթն՚՚ ու ՙՙՄոնակոն՚՚, ՙՙԲայերն՚՚ ունի երեք միավոր, իսկ ՙՙԲենֆիկան՚՚ միավոր չունի:


Խոշոր հաշիվներ գրանցվեցին D խմբում:


Լոնդոնի ՙՙԱսրենալը՚՚ 4:1 հաշվով ջախջախել է Ստամբուլի ՙՙԳալաթասարային՚՚. երեք գնդակ է խփել Դենիել Ուելբեկը:


Հենրիխ Մխիթարյանի ՙՙԲորուսիան՚՚՝ նրա բացակայությամբ, հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է բելգիական ՙՙԱնդերլեխտին՚՚: Երկու գնդակ խփել է Ադրիան Ռամոսը:


ՙՙԲորսուսիան՚՚ վեց միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն, ՙՙԱրսենալն՚՚ ունի երեք, մյուս երկու թիմերրը՝ մեկական միավոր:

 

 

Սուրեն Սուրենյանց